Գլխավոր Լրահոս

ԱՄՆ դատարանը արգելափակել է Թրամփի՝ Հարվարդի դռները օտար ուսանողների համար փակելու որոշումը

ԱՄՆ դատարանը արգելափակել է Թրամփի՝ Հարվարդի դռները օտար ուսանողների համար փակելու որոշումը

ԱՄՆ դաշնային դատավորը ժամանակավոր արգելք է սահմանել նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի որոշման վրա, որը նախատեսում էր արգելել օտարերկրյա ուսանողների մուտքը Հարվարդի համալսարան, հաղորդում է Reuters-ը։

Բոստոնի դաշնային դատավոր Ալիսոն Բարոուզը վճռել է, որ Թրամփի վարչակազմի այս քայլը կարող է խախտել Հարվարդի խոսքի ազատության սահմանադրական իրավունքները, քանի որ դա համարվել է պատասխան քայլ՝ համալսարանի կողմից ուսումնական ծրագրի և ընդունելության հարցում անկախությունը պահպանելու համար։

Թրամփի հրամանագրով նախատեսվում էր վեց ամսով արգելել օտարերկրացիների մուտքը Հարվարդ՝ ուսման կամ փոխանակման ծրագրերի նպատակով։ Նա ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին հանձնարարել էր քննարկել արդեն ընդունված ուսանողների վիզաների հնարավոր չեղարկումը։

Թրամփի վարչակազմը նախկինում արդեն սառեցրել էր շուրջ 2,5 մլրդ դոլարի ֆինանսավորում համալսարանին, սպառնացել էր զրկել նրան հարկային արտոնություններից և սկսել էր մի շարք հետաքննություններ։

ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Քրիստի Նոեմը առանց ապացույցների Հարվարդին մեղադրել էր բռնությունը խթանելու, հակասեմականություն տարածելու և Չինաստանի կոմունիստական կուսակցության հետ կապերի մեջ։ Դատավոր Բարոուզը ժամանակավորապես արգելափակել էր նաև այդ գործողությունները։

Հարվարդը ողջունել է որոշումը՝ նշելով, որ այն թույլ կտա շարունակել օտարերկրյա ուսանողների և գիտնականների ընդունումը քանի դեռ գործը շարունակվում է։ Համալսարանը նաև հայտարարել է, որ շարունակելու է պաշտպանել իր և իր ուսանողների իրավունքները։

Թրամփի վարչակազմը Հարվարդին քննադատության էր ենթարկում նաև իբր հրեա ուսանողների անվտանգության հարցում անգործության և հակասեմականության աճի կապակցությամբ, ինչի համար համալսարանը ներքին հետաքննություններ էր սկսել։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում