ԱԱԾ-ն խուզարկում է ՀՅԴ անդամների բնակարանները

Այսօր վաղ առավոտից ԱԱԾ-ն խուզարկություն է իրականացնում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամների բնակարաններում: ՀՅԴ-ն այդ խուզարկություններն ապօրինի է համարում։
«Մի քանի օր մարդկանց տանում էին ոստիկանություն, հիմա տանում են ԱԱԾ: Ռեպրեսիաների հերթական փուլն է ու այս անգամ ընդգրկված են ուժային բոլոր կառույցներն ու ավելի մեծ մասշատբներով»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:
«Սրբազան պայքար» տելեգրամյան ալիքը հայտնում է, որ այս պահին ԱԱԾ դիմակավորված անձինք խուզարկություն են իրականացնում նաև «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի տանը:
Իրավապահները գործողություն են իրականացնում նաև Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի տանը։
Հունիսի 24-ին մերձիշխանական լրատվամիջոցներից մեկը հրապարակեց «հեղաշրջման պլան», որը, ըստ լրատվամիջոցի, ներկայացնում է գործողությունների փուլային ծրագիր, ռեսուրսների և գործող անձանց հաշվագրում։ Այդ պլանը սկսեցին տարածել վարչապետը, վարչապետի տիկինը և իշխանական պատգամավորներ, ինչից հետո այն ուղարկվեց Քննչական կոմիտե:
Քննչական կոմիտեից էլ այսօր հաղորդարդագրություն տարածվեց, որում նշվում է, որ «Սրբազան պայքար» անվանումով շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին Հայաստանում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ:
Civilnet










