Գլխավոր Լրահոս

Իրանի հարևան երկրներում ճառագայթային ազդեցություն չի արձանագրվել. ՄԱԳԱՏԷ

Իրանի հարևան երկրներում ճառագայթային ազդեցություն չի արձանագրվել. ՄԱԳԱՏԷ

Միջազգային ատոմային էներգիայի գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) հայտարարել է, որ Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից Իրանի միջուկային օբյեկտներին հասցված հարվածներից հետո չի արձանագրվել որևէ ճառագայթային ազդեցություն Իրանի հարևան երկրների վրա։

«Հիմնվելով առկա տվյալների վրա՝ ՄԱԳԱՏԷ-ն կարող է վստահաբար նշել, որ հարվածների արդյունքում ճառագայթման ազդեցություն չի գրանցվել բնակչության կամ շրջակա միջավայրի վրա։ Կարևոր է, որ Իրանի հետազոտական և էներգետիկ ռեակտորները չեն դարձել հարվածների թիրախ», - նշված է ՄԱԳԱՏԷ-ի պաշտոնական հաղորդագրությունում։

Հունիսի 13-ին Իսրայելն անակնկալ հարվածներ հասցրեց Իրանի մի շարք օբյեկտների, ինչը Իսրայելի պաշտոնյաները պատճառաբանում էին նրանով, որ, ըստ իրենց, կանխում էին Իրանի կողմից միջուկային զենք ստեղծելու «մոտալուտ սպառնալիքը»։ Ի պատասխան Իրանն էլ սկսեց Իսրայելին հարվածել:

Հունիսի 22-ի գիշերը Միացյալ Նահանգները հարվածել է Իրանի Նաթանզի, Ֆորդոյի և Սպահանի միջուկային օբյեկտներին՝ ուղղակիորեն ներգրավվելով Իսրայելի և Իրանի միջև հունիսի 13-ից սկսված հակամարտությանը։

Հունիսի 24-ին Իրանն ու Իսրայելը դադարեցրել են հարձակումները:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում