Գլխավոր Լրահոս

Իսրայելը հրաժարվել է Իրանի վրա հետագա հարվածներից

Իսրայելը հրաժարվել է Իրանի վրա հետագա հարվածներից

Իսրայելը հրաժարվել է Իրանի վրա հետագա հարվածներից Նեթանյահուի և Թրամփի զրույցից հետո, հայտնում է BBC-ն:

Մինչ այդ Իսրայելի բանակը հարված է հասցրել Թեհրանի մոտակայքում ռադիոլոկացիոն կայանին՝ ի պատասխան Իսրայելի ուղղությամբ առավոտյան արձակված հրթիռի, որը, ըստ իսրայելական կողմի, համարվել է Իրանից հրադադարի ռեժիմի խախտում։ Այդ մասին հայտնել են Իսրայելի իշխանությունները։

Իրանի Զինված ուժերի գլխավոր շտաբն ավելի վաղ հայտարարել էր, որ հրադադարի հայտարարությունից հետո իրանցիները հրթիռային հարվածներ չեն հասցրել Իսրայելի տարածքին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրել է և՛ Իրանին, և՛ Իսրայելին հրադադարի խախտման մեջ՝ նշելով, որ հիասթափված է երկու երկրներից, հատկապես՝ Իսրայելից, և կոչ է արել կողմերին հանգստություն պահպանել։

Թրամփի խոսքով՝ այս պահին հրադադարն Իրանի և Իսրայելի միջև շարունակում է գործել։

«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և վարչապետ Բենիամին Նեթանյահուի միջև հեռախոսազրույցից հետո Իսրայելը հրաժարվել է հետագա հարվածներից», - հայտնել են Նեթանյահուի գրասենյակից։

Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ հրադադարը ուժի մեջ է և հորդորել էր երկու կողմերին չխախտել այն։

Հունիսի 13-ին Իսրայելն անակնկալ հարվածներ հասցրեց Իրանի մի շարք օբյեկտների, ինչը Իսրայելի պաշտոնյաները պատճառաբանում էին նրանով, որ, ըստ իրենց, կանխում էին Իրանի կողմից միջուկային զենք ստեղծելու «մոտալուտ սպառնալիքը»։ Ի պատասխան Իրանն էլ սկսեց Իսրայելին հարվածել:

Իրանական կողմը հաղորդում է, որ հունիսի 13-ին Իսրայելի հարձակման սկսվելուց ի վեր զոհվել է ավելի քան 400 մարդ, այդ թվում՝ 13 երեխա, և վիրավորվել առնվազն 3,056-ը։ Իսրայելի տվյալներով՝ իրանական հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 24 մարդ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում