Գլխավոր Լրահոս

Բագրատ Գալստանյանի նկատմամբ կալանքի միջնորդություն կներկայացվի. փաստաբան

Բագրատ Գալստանյանի նկատմամբ կալանքի միջնորդություն կներկայացվի. փաստաբան

Նախաքննական մարմինը պատրաստվում է Բագրատ Գալստանյանի նկատմամբ 24 ժամվա ընթացքում կալանքի միջնորդություն ներկայացնել դատարան։ Այս մասին լրագրողներին հայտնել է նրա փաստաբանը՝ Սերգեյ Հարությունյանը։

«Սրբազան շարժման» առաջնորդ Բագրատ Գալստանյանին մեղադրանք է առաջադրվել ահաբեկչություն կազմակերպելու, զանգվածային անկարգություններ հրահրելու և իշխանությունը զավթելու փորձի հոդվածներով։

Փաստաբանի փոխանցմամբ՝ Գալստանյանը չի ընդունում իր դեմ ներկայացված մեղադրանքները։

Նրա խոսքով՝ իրավապահների գործողությունները կանխատեսելի էին։

Բագրատ սրբազանը ձերբակալվել է Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից՝ մի քանի ժամ տևած խուզարկությունից հետո։ Մինչ այդ Քննչական կոմիտեն հայտարարություն էր տարածել՝ պնդելով, թե «Սրբազան պայքարի» շարժման ղեկավարներն ու մասնակիցները պլանավորել էին Հայաստանում իրականացնել ահաբեկչական գործողություններ՝ միտված իշխանության բռնի զավթմանը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում