Գլխավոր Լրահոս

15 անձ կալանավորվել է․ կապի լարերը վնասելու առարկաներ են հայտնաբերվել․ ՔԿ

15 անձ կալանավորվել է․ կապի լարերը վնասելու առարկաներ են հայտնաբերվել․ ՔԿ

«Սրբազան պայքար» շարժման ղեկավարների ու մասնակիցների շրջանում անցկացված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել են փողոցում էլեկտրասնուցման և համացանցային կապի ապահովման լարերը վնասելու համար նախատեսված մեծաքանակ հրավտանգ առարկաներ, 15 անձ կալանավորվել է։ Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։

««Սրբազան պայքար» շարժման ղեկավարների ու մասնակիցների կողմից ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննության շրջանակներում շարունակված խուզարկությունների արդյունքում դարձյալ հայտնաբերվել են մեղադրյալներին մեղսագրված գործողությունները հաստատող իրեր, այդ թվում՝ փողոցում էլեկտրասնուցման և համացանցային կապի ապահովման լարերը վնասելու համար նախատեսված մեծաքանակ հրավտանգ առարկաներ»,- ասված է կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ:

ՀՀ Քննչական կոմիտեի հրապարակած լուսանկարներում երևում են նաև գունավոր ծուխ արձակող սարքեր։

Ի պատասխան հարցի, թե դրանք ինչ առնչություն ունեն էլեկտրականության և համացանցի լարերը վնասելու դրվագի հետ, Քննչական կոմիտեից պարզաբանել են, որ լուսանկարներում ոչ միայն այդ սարքերն են, այլև պայթուցիկ առարկաներ։ Ըստ գերատեսչության՝ հրապարակված ձայնագրությունների համաձայն՝ դրանք ձեռք են բերվել կոնկրետ վնաս պատճառելու համար։

Քննչական կոմիտեից հավելել են, որ ձայնագրություններում քննարկվել է նաև ծխարձակող սարքերով թունելները «ծխապատելու» և երթևեկությունը կաթվածահար անելու հարցը։

Հունիսի 24-ին մերձիշխանական լրատվամիջոցներից մեկը հրապարակել էր «հեղաշրջման պլան», որը, ըստ լրատվամիջոցի, ներկայացնում է գործողությունների փուլային ծրագիր, ռեսուրսների և գործող անձանց հաշվագրում։ Այդ պլանը սկսեցին տարածել վարչապետը, վարչապետի տիկինը և իշխանական պատգամավորներ, ինչից հետո այն ուղարկվեց Քննչական կոմիտե: Այնուհետև դրան հաջորդեցին «Սրբազան պայքար» շարժման ղեկավարների, մասնակիցների և մյուս ընդդիմադիրների տներում խուզարկությունները, ձերբակալություններն ու կալանավորումները։ Կալանավորվածների թվում է «Սրբազան պայքար» շարժման ղեկավար Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում