Գլխավոր Լրահոս

Հայաստանի դեմ օգտագործված բառերն անընդունելի են․ Իրանի ԱԳՆ-ն՝ ԻՀԿ փաստաթղթի մասին

Հայաստանի դեմ օգտագործված բառերն անընդունելի են․ Իրանի ԱԳՆ-ն՝ ԻՀԿ փաստաթղթի մասին

Իրանի ԱԳ նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Թեհրանը հավանություն չի տալիս «Ստամբուլի հռչակագրում» տեղ գտած այն բառերին ու հասկացություններին, որոնք կարող են դիտարկվել որպես տարածքային հավակնություն Հայաստանի նկատմամբ և վտանգել տարածաշրջանային կայունությունը։ Այս հռչակագրում կիրառված է «արևմտյան Ադրբեջանի համայնք» եզրույթը։

Հունիսի 21-22-ին Թուրքիայում կայացած համաժողովից հետո Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) անդամ երկրներն ընդունել են «Ստամբուլի հռչակագիր» և Ադրբեջանի կողմից ներկայացված մի քանի բանաձևեր։ Մասնավորապես՝ ընդունվել է առանձին բանաձև «Ներկայիս Հայաստանի տարածքից բռնի և համակարգված կերպով տեղահանված ադրբեջանցիների վերադարձի իրավունքի մասին»։ ԻՀԿ-ի անդամ երկրները դատապարտել են Հայաստանի կողմից, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան»-ի համայնքի իրավունքների ժխտումը։

«Մենք հավանություն չենք տալիս այդ կոնկրետ կետում հասկացությունների և բառերի օգտագործմանը, և կարծում ենք, որ այդ բառերի օգտագործումը, որոնք կարող են տարածքներ փոխելու ցանկություն ունենալ, բացարձակապես տեղին չէ», - նշել է Բաղային։

Նա ընդգծել է, որ նման բառապաշարը կառուցողական չէ և չի նպաստում կայունության հաստատմանը Հարավային Կովկասում։ Նրա խոսքով, ԻՀԿ-ի նման փաստաթղթերը կոլեկտիվ են և պարտադիր չէ, որ արտացոլեն բոլոր անդամների դիրքորոշումը։

«Մենք միշտ ասել և աջակցել ենք խաղաղությանը Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Հարավային Կովկասում խաղաղությունն ու անվտանգությունը մեզ համար կարևոր են։ Մենք լավ հարաբերություններ ունենք երկու երկրների հետ»,- նշել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը։

Ավելի վաղ՝ հունիսի 23-ին, Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը ևս հանդես էր եկել հայտարարությամբ՝ քննադատելով ԻՀԿ հռչակագրում տեղ գտած ձևակերպումները՝ դրանք անվանելով «մտացածին» և վտանգավոր Հայաստանի ինքնիշխանության տեսանկյունից։

Նույն դիրքորոշումն էր հայտնել նաև Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին՝ շեշտելով, որ Թեհրանը կտրականապես մերժում է ցանկացած տարածքային պահանջ Հայաստանի հանդեպ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում