Գլխավոր Լրահոս

ԱՄՆ Կոնգրեսում կներկայացվի ԼՂ-ից բռնի տեղահանվածների վերադարձի հարցը

ԱՄՆ Կոնգրեսում կներկայացվի ԼՂ-ից բռնի տեղահանվածների վերադարձի հարցը

Հուլիսի 8-ին ԱՄՆ Կոնգրեսում կկայանա ճեպազրույց, որի ընթացքում շվեյցարացի խորհրդարանականներ Էրիխ Ֆոնտոբելը և Լուկաս Ռեյմանը կներկայացնեն Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի՝ իրենց հայրենիք անվտանգ և արժանապատիվ վերադարձի ուղղությամբ իրականացվող շարունակական ջանքերը։ Այս մասին տեղեկացնում է Ամերիկայի հայ դատի գրասենյակը (ANCA)։

Ճեպազրույցին կմասնակցեն նաև Հայաստանի Հանրապետության նախկին արտգործնախարար, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հանձնախմբի նախագահ Վարդան Օսկանյանը, ինչպես նաև «Քրիստոնեական համերաշխության» միջազգային կազմակերպության նախագահ Ջոն Էյբները։

Բանախոսները կանդրադառնան «Շվեյցարական խաղաղության նախաձեռնություն Լեռնային Ղարաբաղի համար» ծրագրին, որի նպատակը Լեռնային Ղարաբաղի բնիկ հայ բնակչության անվտանգ և արժանապատիվ վերադարձն է իրենց հայրենիք։

Նախաձեռնության հիմքը դրվել է Շվեյցարիայի մայրաքաղաք Բեռնում՝ 2025-ի մայիսի 26-ին, երբ մեկնարկել է «Շվեյցարական խաղաղ նախաձեռնություն հանուն Լեռնային Ղարաբաղի» միջկուսակցական հանձնախմբի աշխատանքը։ Այն բխում է Շվեյցարիայի խորհրդարանի երկու պալատների ընդունած բանաձևից, որով երկրի կառավարությանը տրվել է մանդատ՝ ստեղծելու խաղաղության ֆորում, որը խթանում է միջազգային միջնորդությամբ երկխոսությունը Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի բնակչության ներկայացուցիչների միջև։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում