Գլխավոր Լրահոս

Ռուսաստանը կարգելի ադրբեջանական գինիների և կոնյակների ներմուծումը

Ռուսաստանը կարգելի ադրբեջանական գինիների և կոնյակների ներմուծումը

Մոսկվայի և Բաքվի միջև երկկողմ հարաբերությունների սրման ֆոնին Ռուսաստանի իշխանությունները դիտարկում են արգելել Ադրբեջանից ալկոհոլային արտադրանքի ներկրումը։ Այդ մասին հայտնում են ռուսական ԶԼՄ-ները։ Արգելքի տակ կարող են հայտնվել Ադրբեջանից ներկրվող բոլոր անվանումների գինիներն ու կոնյակները՝ առանց բացառության։

Հունիսի 27-ին Եկատերինբուրգում ռուս իրավապահների կողմից ադրբեջանցիների տներում իրականացված հատուկ գործողության ժամանակ սպանվել է երկու ադրբեջանցի, մի քանիսը՝ վիրավորվել։ Նույն օրը Եկատերինբուրգի դատարանը մի քանի ադրբեջանցիների կալանավորել էր։

Հունիսի 30-ի առավոտյան Բաքվում՝ «Sputnik Ադրբեջան» խմբագրությունում իրականացվել է խուզարկություն, որի արդյունքում ձերբակալվել են լրատվամիջոցի գլխավոր խմբագիր Իգոր Կարտավիխը և խմբագրության ղեկավար Եվգենի Բելոուսովը։ Բաքուն նրանց կասկածում է Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության (ՖՍԲ) համար աշխատելու մեջ։

Նույն օրը երեկոյան հայտնի դարձավ նաև Ruptly գործակալության լրագրող, Ադրբեջանի և Ռուսաստանի քաղաքացի Այթեքին Հուսեյնովայի ձերբակալության մասին։ Ռուսական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ խմբագրության համաձայնությամբ նա մեկնել էր Sputnik-ի իր գործընկերների ձերբակալման վայր և նկարահանել էր տեղի ունեցածը բջջային հեռախոսով։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում