Գլխավոր Լրահոս

Սերժ Սարգսյանին մեղադրանք է ներկայացվել խոշոր չափերով կաշառք ստանալու համար

Սերժ Սարգսյանին մեղադրանք է ներկայացվել խոշոր չափերով կաշառք ստանալու համար

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք է ներկայացվել առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և օրենքով սահմանված արգելքին հակառակ՝ ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու համար: Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հակակոռուպցիոն դատարան: Այդ մասին հայտնում են հակակոռուպցիոն կոմիտեից։

 Ըստ կոմիտեի հաղորդագրության՝ Սերժ Սարգսյանը, 2000-2018-ին զբաղեցնելով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի, վարչապետի և նախագահի պաշտոնները, օրենքով արգելված պայմաններում մասնակցել է ձեռնարկատիրական գործունեության, այդ թվում՝ մասնակցել է բիտումի արտադրությամբ զբաղվող ընկերության հիմնադրմանը:

Նախաքննական տվյալներով, Սերժ Սարգսյանի վստահված անձի՝ Մ.Բ.-ի միջոցով գործող ընկերությունը 2006-ին օտարերկրյա ներդրող կազմակերպությունների հետ համատեղ հիմնել է նոր ընկերություն, որի բաժնեմասերի կեսը գրանցվել է Մ.Բ.-ին պատկանող ընկերության անունով, իսկ մնացածը՝ ռուսական ընկերությունների: Հետագայում Մ.Բ.-ն իր ընկերության բաժնեմասի մի մասը, Սերժ Սարգսյանի պահանջով, փոխանցել է նրա մերձավորներին պատկանող ընկերությանը:

Ըստ հաղորդագրության՝ ընկերության գործունեության ձախողումից հետո, ռուսական ներդրումները վերադարձնելու նպատակով Մ.Բ.-ն դիմել է բանկային վարկի՝ 14 մլն դոլարի չափով, իսկ դրանից հետո ընկերության ակտիվները փոխանցվել են նորաստեղծ ընկերության՝ հետագայում Սերժ Սարգսյանի դստեր ամուսնու հետ կապ ունեցող ընկերության կողմից ձեռքբերման նպատակով:

Հաղորդվում է, որ 2015-ին Սերժ Սարգսյանի շրջապատի հետ կապ ունեցող ընկերությունը գնել է նորաստեղծ ընկերության բաժնեմասերը 40 մլն դոլարով՝ փաստացի վերահսկողություն ստանալով Հայաստանում բենզինային վառելիք ներկրելու շուկայում:

Հետագայում, ըստ հաղորդագրության, Սերժ Սարգսյանը պահանջել է որպես կաշառք նախկինում փոխանցված բաժնեմասի դիմաց տալ 6 մլն դոլար, որը փոխանցվել է կեղծ փոխառության պայմանագրի հիման վրա:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում