Գլխավոր Լրահոս

ՀԷՑ-ի պետականացման գործընթացը հակասահմանադրական է. փաստաբան

ՀԷՑ-ի պետականացման գործընթացը  հակասահմանադրական է. փաստաբան

ՀԷՑ-ի պետականացման գործընթացը բացահայտ հակասահմանադրական է և ուղղված է սեփականության իրավունքին միջամտելուն։ Այս մասին հայտարարել է Սամվել Կարապետյանի փաստաբան Արամ Վարդևանյանը ասուլիսի ընթացքում:

Ազգային ժողովն այսօր՝ հուլիսի 2-ին, առաջին ընթերցմամբ ընդունեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում փոփոխությունների փաթեթը, որը հանրության շրջանում հայտնի է որպես ՀԷՑ-ի պետականացման նախագիծ։ 

Փաստաբանի պնդմամբ՝ իշխանությունները Սամվել Կարապետյանին ապօրինի կերպով կալանավորել են՝ նպատակ ունենալով նրա բիզնեսին, այդ թվում՝ ՀԷՑ-ին, զրկել մասնավոր կառավարումից։

«Սամվել Կարապետյանի շուրջ այս կոնտեքստը քաղաքական այն աստիճան ընդգծված է, որ նույնիսկ ոչ միայն անձնական ազատության իրավունքի նկատմամբ միջամտություն է առկա, քանի որ Սամվել Կարապետյանը ապօրինի կալանավորված է, այլ նաև վերջինիս ընտանիքին պատկանող ձեռնարկատիրական գործունեության ոլորտում կա միջամտություն։ Պատկերացրեք՝ նույնիսկ հենց Սամվել Կարապետյանին և իր ընտանիքին վերաբերող օրենքի նախագիծ է ներկայացվում՝ հատուկ ընդգծված նրա համար, որպեսզի իր սեփականության իրավունքին միջամտություն տեղի ունենա»,- ասաց Վարդևանյանը։

Արամ Վարդևանյանն ընդգծեց, որ ՀԷՑ-ի գործունեության վերաբերյալ որևէ էական խախտում կամ անարդյունավետություն արձանագրված չէ։

«Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, որը այս ոլորտի վերահսկողն է, ՀԵՑ-ի գործունեության մեջ, այսպես ասած, էական որևէ թերություն չի տեսել։ Ավելին՝ միայն դրականներ են տեսել, եթե փորձենք համադրության մեջ դնել։ Ավելին՝ այն ներդրումները, որոնք կատարվել են ՀԵՑ-ում այս տարիների ընթացքում՝ ըստ փաստական տվյալների»,- ասաց Վարդևանյանը։

Նրա խոսքով՝ իշխանությունները, սեփական ձախողումները կոծկելու փոխարեն, փորձում են ներկայացնել ՀԷՑ-ի պետականացման անհրաժեշտություն, ինչը զուգորդվում է Սամվել Կարապետյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդման հետ։

Վարդևանյանի համոզմամբ, այս ամենն արվում է քաղաքական ենթատեքստով՝ նպատակ ունենալով սահմանափակել Սամվել Կարապետյանի իրավունքներն ու ազդեցությունը։

«Աբսուրդային է, որ մարդը լինի կալանավորված, ու այդ ընթացքում իր սեփականության իրավունքին միջամտություն ունենան։ Այսինքն՝ մարդուն կալանավորեն, որպեսզի փորձեն իր բիզնեսը՝ կներեք արտահայտությանս համար՝ խլեն»,- նշեց նա։

Փաստաբանը հայտարարեց, որ իրավական պայքարը շարունակվելու է բոլոր հնարավոր միջոցներով՝ թե՛ ներպետական, թե՛ միջազգային հարթակներում։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում