Գլխավոր Լրահոս

Վարչապետի խոսնակը՝ Փաշինյան-Ալիև հնարավոր հանդիպման մասին

Վարչապետի խոսնակը՝ Փաշինյան-Ալիև հնարավոր հանդիպման մասին

Ինչպես բոլոր դեպքերում, այս դեպքում ևս նշեմ, որ վարչապետի այցերի մասին ժամանակին տրամադրվում է պատշաճ տեղեկատվություն։ Այս մասին ՍիվիլՆեթին հայտնեց վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը՝ անդրադառնալով հուլիսի վերջին Դուբայում` Փաշինյան-Ալիև հնարավոր հանդիպման մասին տեղեկությանը։ 

 Middle East Eye-ը նախօրեին գրել էր, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախատեսում են հանդիպել Դուբայում այս ամսվա վերջին։

Վարչապետի մամուլի խոսնակը նույնկերպ էր արձագանքել նաև Փաշինյանի Թուրքիա կատարելիք այցից առաջ հրապարակված մամուլի տեղեկություններին։ Արդյունքում Փաշինյանը հունիսի 20-ին մեկնեց Ստամբուլ։

Փաշինյան-Ալիև վերջին հանդիպումը տեղի էր ունեցել Ալբանիայում մայիսի 16-ին։ Այդ հանդիպումից հետո ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը չէր բացառել, որ հայ-ադրբեջանական քննարկումներն ապագայում կշարունակվեն երկրների ղեկավարների, արտաքին գործերի նախարարների ձևաչափով։

ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը կառուցողական էր գնահատել այդ հանդիպումը և հույս էր հայտնել, որ մոտ ապագայում հնարավոր կլինի շարունակել քննարկումներն ադրբեջանական կողմի հետ։

Մարտի 13-ին Հայաստանն ու Ադրբեջանը հայտարարեցին, որ ավարտել են խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ աշխատանքները՝ եզրափակելով տևական ժամանակ բաց մնացած երկու հարցի վերաբերյալ քննարկումները։ Դրանք վերաբերում էին սահմանից երրորդ ուժերի դուրս բերմանն ու փոխադարձության սկզբունքով միջազգային հայցերի հետկանչին։







Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում