Գլխավոր Լրահոս

«Սրբազան պայքար» շարժման գործով արձանագրված ձայնագրությունները մոնտաժված չեն․ ՔԿ

«Սրբազան պայքար» շարժման գործով արձանագրված ձայնագրությունները մոնտաժված չեն․ ՔԿ

Քննչական կոմիտեն հերքում է պնդումները, թե «Սրբազան պայքար» շարժման գործով արձանագրված ձայնագրությունները մոնտաժված են կամ ստացվել են արհեստական բանականության միջոցով։ Միաժամանակ, կոմիտեն պահանջում է հերքում «Հրապարակ» օրաթերթից՝ հղում կատարելով «Զանգվածային լրատվության մասին» օրենքի 8-րդ հոդվածին։

Քննչական կոմիտեի հերքման տեքսն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է կոմիտեի նախագահի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։

Խոսքը հուլիսի 4-ին, առավոտյան 08:15-ին «Հրապարակ»-ի հրապարակման մասին է, որտեղ, ըստ կոմիտեի, սխալ մեկնաբանություն է տրվել Վազգեն Գալստանյանի մասնակցությամբ զրույցին։ Մասնավորապես, օրաթերթը գրել էր, թե «պատերի տակ գյուլլելու» արտահայտությունը վերաբերել է թմրամիջոց իրացնողներին։ Քննչական կոմիտեն պարզաբանում է, որ տվյալ զրույցում թմրամիջոցների կամ դրանց տարածողների մասին խոսք ընդհանրապես չի եղել։

Հայտարարության մեջ նշվում է, որ վերջին օրերին որոշ լրատվամիջոցներ տարածում են անհիմն տեղեկություններ ձայնագրությունները մոնտաժելու, բառերը «իրար կպցնելու» և զրույցը համատեքստից կտրված ներկայացնելու վերաբերյալ։

Քննչական կոմիտեն կոչ է անում լրատվամիջոցներին պահպանել մասնագիտական էթիկան, խուսափել կեղծ կամ չստուգված տեղեկությունների տարածումից և հիշեցնում է, որ դատական փուլում բոլոր կողմերը հնարավորություն կունենան ծանոթանալու ապացույցներին, այդ թվում՝ վիճարկվող ձայնագրություններին։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում