Գլխավոր Լրահոս

Տիգրան Ուլուբաբյանը կալանավորվել է ավազակությանն օժանդակելու համար․ ՔԿ

Տիգրան Ուլուբաբյանը կալանավորվել է ավազակությանն օժանդակելու համար․ ՔԿ

Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում իրականացվող քրեական վարույթի շրջանակում կալանավորվել է Տիգրան Ուլուբաբյանը։ Նա և Գ.Պ.-ն մեղադրվում են ավազակությանն օժանդակելու համար։ Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։

Մարտի սկզբին մամուլում ու սոցցանցերում հրապարակումներ արվեցին Ոստիկանության Լոռու մարզային վարչությունում արցախցի երիտասարդ Տիգրան Ուլուբաբյանի նկատմամբ կատարված բռնության մասին։ Ըստ Տիգրանի՝ ոստիկանները ծեծելով, հայհոյանքներով ու անհարգալից վերաբերմունքով ստիպել են խոստովանական ցուցմունք տալ, իբրև թե իր բարեկամի տան վրա ավազակային հարձակում իրականացրած ենթադրյալ հանցագործների հետ կապ ունի:  

Քննչական կոմիտեի հուլիսի 4-ի հաղորդագրության մեջ նշվում է, որ 2025-ի մարտի 14-ին երկու անձ ապօրինի մուտք են գործել Վանաձոր քաղաքի բնակչուհի Ք.Բ.-ի բնակարան, ատրճանակները պահել են վերջինիս և նրա անչափահաս երեխայի ուղղությամբ, ապա ատրճանակի սպառնալիքով պահանջել  են ոսկյա զարդեր և գումար, որից հետո Ք.Բ.-ն ննջասենյակից վերցրել և զարդատուփով նրանց է փոխանցել 7 հատ ոսկյա զարդ:

Գ.Մ.-ի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում՝ ավազակության և ապօրինի հրազեն պահելու մեղադրանքով։ Գ.Մ.-ն այս պահին ազատության մեջ է։ Իրականացվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ նրա հայտնաբերման և կալանավորման համար։

Ինչպես Տիգրան Ուլուբաբյանի, այնպես էլ Գ.Պ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը։

Ավելի վաղ Տիգրան Ուլուբաբյանի պաշտպան Ռոման Երիցյանը պնդել էր, որ Ուլուբաբյանը հանիրավի է կասկածվում։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում