Գլխավոր Լրահոս

Հավաքից առաջ մեր համակիրներին հրավիրում են ոստիկանություն․ ՀՅԴ

Հավաքից առաջ մեր համակիրներին հրավիրում են ոստիկանություն․ ՀՅԴ

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի Հանրային կապերի գրասենյակից հայտնում են, որ այսօր վաղ առավոտից ՀՅԴ անդամներին և համակիրներին առանց որևէ հիմքի հրավիրում են Ոստիկանության մարզային բաժիններ, որտեղ նրանց ապօրինի կերպով հորդորում են զերծ մնալ այսօր՝ ժամը 18։00-ին, Երևանում Սամվել Կարապետյանի կազմակերպած հավաքին մասնակցելուց։ Ըստ հաղորդագրության՝ որոշ դեպքերում անձանց պահում են բաժիններում «անիմաստ» հարցաքննություններով։

Հայտարարության մեջ նշվում է, որ ոստիկանությունն այս կերպ սահմանափակում է քաղաքացիների ազատ տեղաշարժվելու և հավաքներին մասնակցելու իրավունքը։

«Ակնհայտ է, նման քայլերով անհնարն է մեր քաղաքացիներին հետ պահել իրենց արդար բողոքի ձայնը բարձրացնելուց, և այսպիսի գործողություններն ընդամենը վկայում են վարչախմբի վախերի մասին», - ասված է հայտարարությունում։

Այսօր՝ ժամը 18:00-ին, «Seasons» այգում հանրահավաք և երթ է նախատեսված է՝ ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում