Քննչական կոմիտեն հայտնել է, որ միաժամանակյա խուզարկություններ են իրականացվում 51 տարբեր հասցեներում՝ քրեական վարույթի շրջանակում։
Տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվում է մի շարք ընկերությունների գործունեությունը, որոնք ըստ նախաքննական տվյալների, փաստացի ղեկավարել են մի խումբ անձինք։ Նրանք կասկածվում են խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու, փողերի լվացման, ինչպես նաև հարկերից խուսափելու մեջ։
Քրեական վարույթի ընթացքում հանրային քրեական հետապնդում է հարուցվել 11 անձի նկատմամբ, որոնցից 5-ը կալանավորվել են, մեկի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք, մեկի ձերբակալման մասին որոշում է կայացվել դատարան ներկայացնելու նպատակով, իսկ 4 անձի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։
Քննչական կոմիտեից հայտնում են, որ քննչական խմբի կողմից իրականացվող գործողությունները նպատակ ունեն բացահայտել հանցագործությունների ամբողջ շրջանակը և ապահովել քրեական գործով նշանակություն ունեցող ապացույցների ձեռքբերումը։
Civilnet











