Գլխավոր Լրահոս

Ադրբեջանի խորհրդարանը հաստատել է Նախիջևանի սահմանադրության փոփոխությունները

Ադրբեջանի խորհրդարանը հաստատել է Նախիջևանի սահմանադրության փոփոխությունները

Ադրբեջանի Միլլի Մեջլիսը երրորդ ընթերցմամբ հաստատել է «Նախիջևանի Ինքնավար Հանրապետության սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախագիծը, որը զգալի փոփոխություններ է ենթադրում Նախիջևանի իրավական կարգավիճակի և կառավարման կառուցվածքի մեջ։

Ըստ հաստատված փաստաթղթի՝ սահմանադրությունից ամբողջությամբ հեռացվել են 1921-ի Մոսկվայի և Կարսի պայմանագրերի բոլոր հիշատակումները։ Դրանց փոխարեն սահմանադրության տեքստում ամրագրվել է, որ «Նախիջևանի ինքնավար հանրապետությունն Ադրբեջանի անբաժան մասն է»։

Փոփոխությունները նաև զգալիորեն կրճատում են Նախիջևանի կառավարության ինքնավարությունը։ Այսուհետ կառավարության գործունեությունը կվերահսկվի ոչ թե Նախիջևանի Գերագույն խորհրդի կողմից, այլ անմիջապես Ադրբեջանի նախագահի։

Նոր սահմանադրությունն առաջարկում է փոխել Գերագույն Մեջլիսի ընտրություններ նշանակելու կարգը։ Գործող օրենսդրության համաձայն՝ Ինքնավար Հանրապետության Գերագույն Մեջլիսի ընտրությունները նշանակում է Նախիջևանի խորհրդարանի նախագահը։ Սակայն նոր փաստաթղթում ընդգծվում է, որ Մեջլիսի ընտրությունները կնշանակի Ադրբեջանի նախագահը Նախիջևանի Մեջլիսի նախագահի առաջարկների հիման վրա։

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում