Հայաստանի քննչական կոմիտեն հայտնում է, որ ահաբեկչության նախապատրաստության և ապօրինի զինամթերքի շրջանառության գործով իրականացված մեծածավալ գործողությունների արդյունքում ձերբակալվել է 7 անձ:
Քննչական կոմիտեի տվյալներով՝ խուզարկությունների ընթացքում հայտնաբերվել են հեռավար գործարկման համար նախատեսված էլեկտրական անդրապայթիչ, դրա բաղկացուցիչ մասեր, մարտական նռնակ և պայթուցիչ, վառոդ, ռադիոկապի միջոցներ և այլ առարկաներ։
Ձերբակալվածներից մեկի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ահաբեկչության նախապատրաստության մասին հոդվածով։

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հանրային կապերի գրասենյակից ի պատասխան հայտնում են, որ դաշնակցականների տների խուզարկության արդյունքում որևէ ապօրինի առարկա չի հայտնաբերվել։ ՀՅԴ-ից վստահեցնում են, որ առգրավված բոլոր զենքերը օրինական են։
«Նկարներում պատկերված առարկաների մեծ մասը, այդ թվում՝ նռնականման առարկան նախատեսված է Սթրայքբոլ խաղի համար։ Նռնականման առարկայի ներսում պահվել են Սթրայքբոլ խաղի համար նախատեսված սիսեռի հատիկներ։ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի Հանրային կապերի գրասենյակ»,- ասված է ՀՅԴ հայտարարության մեջ։
Civilnet











