Գլխավոր Լրահոս

Պետությունը դատական կարգով հետ է պահանջում կրկեսի շենքը և հողամասը

Պետությունը դատական կարգով հետ է պահանջում կրկեսի շենքը և հողամասը

Հայաստանի պետական գույքի կառավարման կոմիտեն դատական հայց է ներկայացրել «Երևանյան կրկես» ՍՊԸ-ի դեմ՝ պահանջելով լուծել ավելի քան տասնհինգ տարի առաջ կնքված մի շարք պայմանագրեր և վերադարձնել պետությանն ընկերության տնօրինած անշարժ գույքը։

Ըստ «Դատալեքս» հարթակում հրապարակված տեղեկությունների, հայցը ստացվել է Երևանի քաղաքացիական դատարանում հուլիսի 8-ին։ Դատական փաստաթղթերում նշվում է, որ նախարարությունը դատարանից պահանջում է լուծել 2006-2011-ին կնքված և նոտարական կարգով վավերացված պայմանագրերը, որոնք վերաբերում են պետական գույքի օտարմանը, ներդրմանը, գրավին և այլ գործարքների։

Հայցով վիճարկվում է նաև Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում՝ Ագաթանգեղոսի 1 հասցեում գտնվող մոտ 6070 քմ մակերեսով անշարժ գույքի, 180,9 քմ օժանդակ շինության և դրանց զբաղեցրած 0,576 հա հողամասի նկատմամբ գրանցված իրավունքի վավերականությունը։ Կոմիտեն պահանջում է հաստատել գույքի սեփականության իրավունքը Հայաստանի Հանրապետության անունից և գույքը վերադարձնել պետությանը։

Բացի այդ, պետությունը պահանջում է փոխհատուցել հայցի հետ կապված ծախսերը՝ մասնավորապես 200,000 դրամ պետական տուրք։

«Երևանյան կրկես» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2006-ի մարտին, և 2019-ի նոյեմբերից դրա 76,5 տոկոսը պատկանում է «Տաշիր Կապիտալ» ՓԲԸ-ին։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում