Հակակոռուպցիոն կոմիտեի քննած քրեական վարույթով պարզվել է, որ Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի բնակավայրերից մեկի վարչական ղեկավարը 2025-ի փետրվարի 11-ին կեղծ տեղեկանքներ է տրամադրել՝ ՊՆ-ի կողմից 2025-ի մարտի 18-ից ապրիլի 11-ը կազմակերպվող 25-օրյա վարժական հավաքներից երկու զինապարտ քաղաքացու ազատելու նպատակով։
Նախաքննությամբ արձանագրվել է, որ վարչական ղեկավարը ստորագրել և իր կնիքով հաստատել է կեղծ բովանդակությամբ տեղեկանքներ՝ նշելով, որ իբր նշված անձինք բնակվում են Ռուսաստանի Դաշնությունում, այն դեպքում երբ նրանք գտնվել են ՀՀ տարածքում։
Տեղեկանքները փոխանցվել են Գեղարքունիքի մարզի զինվորական կոմիսարիատի աշխատակցին և դրվել պաշտոնական շրջանառության մեջ, ինչի հետևանքով նշված անձինք չեն մասնակցել վարժական հավաքներին։
Վարչական ղեկավարին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք)՝ երկու դրվագով։ Նախաքննությունն ավարտվել է, և գործի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան։
Նույն տեղեկանքների հիմքով նաև երկու զինապարտ քաղաքացու նկատմամբ հարուցվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 462-րդ հոդվածի 1-ին մասով (երկու դրվագ) և 46-462-րդ հոդվածի 1-ին մասով (երկու դրվագ), որը փոխանցվել է ըստ քննչական ենթակայության։
Civilnet











