Գլխավոր Լրահոս

Դիանա Գասպարյանի ամուսնու բենզալցակայանում կատարված սպանության հետքերը փորձել են թացքցնել

Դիանա Գասպարյանի ամուսնու բենզալցակայանում կատարված սպանության հետքերը փորձել են թացքցնել

Արմավիրի մարզում տեղի ունեցած սպանությունից հետո գազալցակայանի երկու աշխատակից մեղադրվում են հանցագործության հետքերը թաքցնելու համար, հաղորդում է Հայաստանի Քննչական կոմիտեն։

Հետաքննության տվյալներով՝ գազալցակայանի հերթափոխի պետը սպանության բացահայտմանը խոչընդոտելու նպատակով գազալցման աշխատակցին հրահանգել է մաքրել արյան հետքերը և հավաքել կրակված պարկուճները՝ նետելով դրանք զուգարանակոնքը։

«Մարզում գործող գազալցակայանի հերթափոխի պետը սպանություն կատարած անձի բացահայտմանը խոչընդոտելու նպատակով՝ գազալիցքավորողին հրահանգել է ջրով լվանալ գազալցակայանի տարածքում թափված արյան հետքերը, հավաքել և զուգարանակոնքը նետել կրակոցների արդյունքում տարածքում թափված կրակված պարկուճները, այնուհետև կրկին լվանալ արյան հետքերը՝ այդ կերպ կազմակերպելով և ղեկավարելով գազալիցքավորողի կողմից Կ.Բ.-ի կատարած հանցագործությունների պարտակումը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Երկու անձանց նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Նրանց գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատախազություն։

Մամուլում առկա տեղեկություններով՝ խոսքը Վաղարշապատի նախկին քաղաքապետ Դիանա Գասպարյանի ամուսնու գազալցակայանում տեղի ունեցած սպանության մասին է։

***

Մարտի 22-ին հայտնի դարձավ, որ Արմավիրի մարզում գազալցակայանում տեղի է ունեցել սպանություն։ Ըստ ԶԼՄ-ների՝ գազալցակայանը պատկանում է Վաղարշապատի նախկին համայնքապետ Դիանա Գասպարյանի ամուսնուն։ Կրակոցների հետևանքով մահացել է 36-ամյա տղամարդ։

Քննչական կոմիտեն հայտնել է, որ քրեական վարույթի շրջանակում գազալցակայանի հերթափոխի պետը և գազալիցքավորողը մեղադրվում են հանցանք կատարած անձին աջակցելու համար։ Ըստ հաղորդագրության՝ հերթափոխի պետը հրահանգել է մաքրել արյան հետքերը և հավաքել կրակված պարկուճները՝ հանցանքը պարտակելու նպատակով։

ԶԼՄ-ները հայտնում են, որ սպանության գործով իրավապահները փնտրում են Արմավիրի մարզում «ՃԱՊ» մականունով հայտնի 33-ամյա Կարեն Բադալյանին։ Ըստ նույն աղբյուրների՝ մարտի 25-ին իրավապահները խուզարկություն են իրականացրել Դիանա Գասպարյանի տանը։
Մայիսի 15-ին Գասպարյանը հայտարարել է, որ պատրաստվում է հրաժարականի դիմում ներկայացնել։ Հաջորդ օրը ԶԼՄ-ներում տեղեկություններ են հայտնվել, որ նրա ամուսինը կարող է ձերբակալվել՝ աղմկահարույց պատմության հետ առնչություն ունենալու պատճառով։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում