Գլխավոր դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Արցախի մշտական ներկայացուցչության շենքի նկատմամբ սեփականության իրավունքը։ Հայցը ներկայացվել է 2025-ի հուլիսի 15-ին՝ ընդդեմ Կադաստրի կոմիտեի։ Տեղեկությունը հասանելի է Դատական տեղեկատվական համակարգում։
Հայաստանի գլխավոր դատախազությունը վարչական դատարան է դիմել՝ վիճարկելով Երևանում՝ Նաիրի Զարյան փողոց 17Ա հասցեում գտնվող շինության նկատմամբ Լեռնային Ղարաբաղի կառավարության անունով իրականացված սեփականության իրավունքի պետական գրանցումը։
Գլխավոր դատախազությունը դատարանից պահանջում է վերացնել պետական գրանցումը, որով Արցախի մշտական ներկայացուցչության շենքը ճանաչվել է ԼՂՀ կառավարության սեփականություն։
Civilnet











