Գլխավոր Լրահոս

Թուրքմենստանի առաջնորդ Բերդիմուհամեդովը այցելել է Ադրբեջան

Թուրքմենստանի առաջնորդ Բերդիմուհամեդովը այցելել է Ադրբեջան

Նաթե Օսթիլլեր, հոդվածը թարգմանվել է OC Media-ի հետ համագործակցության շրջանակում

Թուրքմենստանի առաջնորդ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը հուլիսի 16-ին այցելել է Ադրբեջան։ Այցի շրջանակում նա հանդիպել է նախագահ Իլհամ Ալիևի հետ և շրջել երկրի տարբեր վայրերում, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում։

Բերդիմուհամեդովն այժմ զբաղեցնում է Թուրքմենստանի Խալք մեսլախաթիի՝ Ժողովրդի խորհրդի նախագահի պաշտոնը, սակայն մինչև 2022-ը եղել է երկրի նախագահը։ Ներկայում նախագահի պաշտոնը զբաղեցնում է նրա որդին՝ Սերդար Բերդիմուհամեդովը, սակայն ենթադրվում է, որ նրանք երկուսը իշխանությունը կիսում են, և Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը շարունակում է լինել երկրի փաստացի առաջնորդը։

Ադրբեջանական պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ հանդիպման ժամանակ Ալիևը նշել է․ «Համոզված եմ, որ [Բերդիմուհամեդովի] այցը էական ներդրում կունենա Ադրբեջանի և Թուրքմենստանի եղբայրական հարաբերությունների զարգացման գործում։ Մեր ժողովուրդները միավորված են դարավոր եղբայրական ավանդույթներով, որոնք անկախության տարիներին էլ ավելի են ամրապնդվել»։

Բերդիմուհամեդովը նույնպես ընդգծել է երկու երկրների կապը՝ նշելով. «Ընդհանրապես, եթե փորձենք նկարագրել թուրքմենա-ադրբեջանական միջպետական հարաբերությունների ներկա մակարդակը, ես դրանք կսահմանեմ երեք բառով՝ եղբայրություն, բարիդրացիություն և համագործակցություն»։

Նախագահները պաշտոնական հանդիպումից և ընթրիքից բացի այցելել են մի շարք վայրեր, այդ թվում՝ Կասպից ծովի ափին գտնվող Sea Breeze հանգստավայր ու Լեռնային Ղարաբաղի որոշ տեսարժան վայրեր։

Թուրքմենստանի պետական լրատվամիջոց Turkmenistan Today-ը ևս հրապարակել է ծավալուն հայտարարություն՝ լի հաճոյախոսություններով և դիվանագիտական շփման շաբլոններով։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում