Գլխավոր Լրահոս

Հայաստան-Իրան գոյություն չունեցող երկաթուղու գործով Հայաստանը հաղթել է արբիտրաժում, բայց $1,8 մլն կվճարի  

Հայաստան-Իրան գոյություն չունեցող երկաթուղու գործով Հայաստանը հաղթել է արբիտրաժում, բայց $1,8 մլն կվճարի  

Հայաստանի կառավարությունը 1,8 մլն դոլար կվճարի միջազգային իրավաբանական ընկերությանը՝ երկրի օգտին հաջող ավարտված ներդրումային արբիտրաժային գործի շրջանակում մատուցված ծառայությունների համար։ Համապատասխան որոշումն ընդունվել է հուլիսի 17-ին կառավարության նիստին։

Գումարը կուղղվի Baker & McKenzie LLP ընկերությանը, որը ներկայացրել է Հայաստանի շահերը «Ռասիա ՖԶԷ-ն և Ջ. Բորկովսկին ընդդեմ Հայաստանի» գործով։

2013-ին «Ռասիա ՖԶԷ» ընկերությանը վստահվեց Հայաստան-Իրան երկաթուղու կառուցման պատասխանատվությունը։ Սակայն մինչև 2017-ը, ըստ հրապարակումների, այդ ընկերությունը ոչինչ չի արել նախագծի իրագործման համար։ Նույն տարում Հայաստանի կառավարությունը հայտարարեց համաձայնագիրը խզելու անհրաժեշտության մասին: Դրանից հետո ընկերությունն ու նրա սեփականատերը միջազգային արբիտրաժային հայց ներկայացրեցին Հայաստանի կառավարության դեմ։ Այդպիսով տարիներ անց՝ 2023-ի հունվարի 20-ին կայացված միջազգային արբիտրաժային վճռով Հայաստանը գրանցեց ամբողջական հաղթանակ։

Կառավարության որոշման նախագծում նշվում է, որ դատական ծախսերի փոխհատուցման շրջանակում հայցվորները Հայաստանին վճարել են շուրջ մոտ 2,8 մլն դոլար, որից 1,7 մլն-ը փաստացի ծախսվել է տարբեր վճարումների վրա։ Մնացած գումարը՝ ավելի քան 1 մլն դոլար, այժմ նախատեսվում է փոխանցել իրավաբանական ընկերությանը՝ պայմանագրով չֆիքսված, բայց նախապես համաձայնեցված ծառայությունների դիմաց։

***

Հայաստանի կառավարությունը տարիներ շարունակ գումարներ է տրամադրել Հայաստան-Իրան չկառուցված երկաթուղու պարտավորությունների համար։ Դեռ 2008-ին այն ժամանակվա նախագահ Սերժ Սարգսյանը հայտնել էր, որ սկսվում է Հայաստան-Իրան երկաթուղու կառուցման ծրագիր։ 2017-ին ՍիվիլՆեթը գրել էր, որ իշխանությունները ծրագրի իրականացման համար գտել էին կասկածելի մի ընկերություն՝ «Ռասիա ՖԶԷ» անունով, որը պետք է ներդրողներ գտներ, նաև մասնակցություն ունենար երկաթուղու շինարարությանը։ Հայաստանն այս ընկերության հետ կոնցեսիոն պայամանագիր էր ստորագրել։ Տարիներ անց «Ռասիա ՖԶԷ»-ն դիմել էր միջազգային արբիտրաժային դատարան՝ Հայաստանից պահանջելով 160 միլիոն դոլար չկատարած պարտավորությունների դիմաց։

2008-ից ի վեր՝ Հայաստան-Իրան երկաթուղի կառուցման ծրագրի գնահատվող արժեքն անընդհատ փոփոխվել է։ Սկզբից տրանսպորտի և կապի նախարարությունը հայտարարում էր, որ ծրագիրը կարժենա 1,4 մլրդ դոլար, ապա 2 մլրդ դոլար, հետո ծրագրի արժեքը բարձրացավ մինչև 2,5 մլրդ դոլար։ 2017-ին էլ հայտարարվեց, որ ծրագիրը կարժենա 3,2 մլրդ դոլար։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում