Գլխավոր Լրահոս

Ռոմանոս Պետրոսյանն ազատվել է ՊՎԾ ղեկավարի պաշտոնից․ նա ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ կնշանակվի

Ռոմանոս Պետրոսյանն ազատվել է ՊՎԾ ղեկավարի պաշտոնից․ նա ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ կնշանակվի

Վարչապետի որոշմամբ Ռոմանոս Պետրոսյանն ազատվել է Պետական վերահսկողության ծառայության ղեկավարի պաշտոնից։ Որոշումը հրապարակվել է e-gov-ում։

ՍիվիլՆեթի աղբյուրների փոխանցմամբ՝ Ռոմանոս Պետրոսյանի պաշտոնանկությունը կապված է առաջիկայում սպասվող նոր նշանակման հետ։ Նա, ամենայն հավանականությամբ, նշանակվելու է «Տաշիր» ընկերությունների խմբին պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ։

Ռոմանոս Պետրոսյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում ոչ հաստատեց, ոչ էլ հերքեց այդ տեղեկությունը։ ՍիվիլՆեթի տեղեկություններով, պաշտոնական նշանակումը, հնարավոր է, կայանա հուլիսի 18-ին՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախաձեռնած վարույթի շրջանակում։

Ռոմանոս Պետրոսյանը «ՔՊ» վարչության անդամ է։

Հուլիսի 3-ին, ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ՀԷՑ-ը պետականացնելու մասին նախագիծը։

Վարչապետի որոշման մեջ ասված է, որ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պարտականությունները ժամանակավորապես կկատարի պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ Ռոբերտ Բազիկյանին։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում