Գլխավոր Լրահոս

Ադրբեջանցի ռեփերը բանտարկվել է Ալիևի հետ կապված բանկերին քննադատելու համար

Ադրբեջանցի ռեփերը բանտարկվել է Ալիևի հետ կապված բանկերին քննադատելու համար

Այթան Ֆարհադովա, հոդվածը թարգմանվել է OC Media-ի հետ համագործակցության շրջանակում

Ադրբեջանցի ռեփեր Աքբար Նովրուզլու Էփին մեղավոր է ճանաչվել անձնական օգտագործման համար թմրանյութերի ապօրինի պահման և մանր խուլիգանության մեջ և դատապարտվել է մեկ ամսվա ազատազրկման։ Սակայն անկախ Meydan TV լրատվամիջոցը պնդում է, որ նա բանտարկվել է ռեփ-բաթլի ժամանակ «Փաշա Բանկ»-ին և «Կապիտալ Բանկ»-ին քննադատելու համար։ Այդ բանկերը մասամբ պատկանում են նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքի անդամներին։

«Փաշա Բանկը» և «Կապիտալ Բանկը» պատկանում են «Փաշա Հոլդինգ»-ին, որի բաժնետերերի թվում են Ալիևի դուստրերը։

Սկզբում իշխանամետ «Qafqazinfo» լրատվամիջոցը հայտնել էր, որ ռեփերին ձերբակալել են «կռվի ժամանակ վիրավորական և անպարկեշտ արտահայտություններ օգտագործելու համար»։ «Կռվի տեսանյութը տարածվել է սոցիալական ցանցերում, և նրա խոսքերը հեռուստադիտողների կողմից միանշանակ չեն ընկալվել»։

Meydan TV-ն պնդում է, որ ռեփերը, ըստ լուրերի, ձերբակալվել է մի քանի օր առաջ Բաքվի բուլվարում տեղի ունեցած ռեփ-բարթիի ժամանակ բանկերի մասին արած հայտարարությունների համար։ Սոցիալական ցանցերում շրջանառվում են տեսանյութեր, որոնք ցույց են տալիս, որ ձերբակալության պատճառը Էփիի՝ բեմում ռեփեր Փարվիզ Գուլուզադա Պաստերին ասված խոսքերն են։

«Դու նաև արմատական էիր։ Մի ժամանակ դու սկավառակ էիր գրում «Փաշա Բանկ»-ի մասին, իսկ հիմա նստած ես «Կապիտալ Բանկ»-ի ծնկներին», - ասել է Էփին ռեփ-բաթլի ժամանակ, գրել է Meydan TV-ն։

Սոցիալական ցանցերում լուրերի մեկնաբանություններում հեռուստադիտողները նշել են, որ ռեփ-բաթլում անպարկեշտ լեզուն ընդունելի է, և սա պետք է լինի ռեփում նորմալ երևույթ։

Էփին նաև ներողություն է խնդրել իր խոսքերի համար՝ ասելով, որ ներողություն է խնդրում, եթե իր անպարկեշտ լեզվով անհանգստացրել է որևէ մեկի ընտանիքին։ «Մեր մասնագիտության մեջ կա որոշակի անպարկեշտություն։ Իհարկե, դա միտումնավոր չէ։ Ես ավելի զգույշ կլինեմ հետագայում»։

Էփիին առաջինը չէ, որ ձերբակավում է Փաշա բանկի քննադատության համար։

Qafqazinfo-ի տվյալներով՝ հինգ տարի առաջ էլ ձերբակալվել է Պաստեր անունով մեկ այլ ռեփեր՝ մանր խուլիգանության և ոստիկանության հրամանին չենթարկվելու համար։

Նրա ձերբակալությունը տեղի է ունեցել կարճ ժամանակ անց այն բանից հետո, երբ նա ռեփ էր թողարկել, որը պարունակում էր հետևյալ արտահայտությունը. «Ես կվերցնեմ երկիրը, ինչպես Փաշա բանկը»։

YouTube-ի օգտատերերը տեսանյութի տակ մեկնաբանություններում նշել են, որ այն անհասանելի է դարձել նրա ձերբակալությունից հետո։

Այնուամենայնիվ, վերջին տարիներին Պաստերը խուսափել է բանկին քննադատելուց և, ըստ Meydan TV-ի, դարձել է Kapital Bank-ի գովազդի դեմքը։

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում