Գլխավոր Լրահոս

«Վեոլիա Ջուր»-ի տնօրենը ՀՀ նախագահի հետ քննարկել է սպասարկման որակի բարձրացումը, այլ հարցեր

«Վեոլիա Ջուր»-ի տնօրենը ՀՀ նախագահի հետ քննարկել է սպասարկման որակի բարձրացումը, այլ հարցեր

Հուլիսի 18-ին նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է «Վեոլիա Ջուր» ընկերության գլխավոր տնօրեն Մարիաննա Շահինյանին:

«Հանդիպման ընթացքում Մարիաննա Շահինյանը ներկայացրել է «Վեոլիա Ջուր» ընկերության կողմից իրականացվող ծրագրերը, որոնք միտված են ջրամատակարարման համակարգի բարելավմանը, սպասարկման որակի բարձրացմանը, սպառողների բարձրաձայնած խնդիրներին օպերատիվ ու արդյունավետ արձագանքելու նպատակով ձեռնարկված քայլերին»,- նշված է նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում։

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների ընթացիկ վիճակին, համակարգի արդիականացմանն ու ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարմանն առնչվող մի շարք հարցերի շուրջ։

Անդրադարձ է եղել նաև հետագա նախաձեռնություններին, որոնց նպատակն է ընդլայնել մատուցվող ծառայությունների ծավալը՝ ընդգրկելով նոր բնակավայրեր, ինչպես նաև ներդնել ժամանակակից տեխնոլոգիաներ՝ ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման, խելամիտ օգտագործման և պահպանման համար։

Հուլիսի 18-ին Երևանի քաղաքապետ Տիգրանն Ավինյանն անդրադարձել էր ջրամատակարարման հետ կապված մտահոգություններին ու շեշտել, որ արդեն իսկ լուծումների անհրաժեշտություն է տեսնում։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում