«Մեզ պետք են լուծումներ»․ Ավինյանը դժգոհ է «Վեոլիա ջրից»

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը կիսում է ջրամատակարարման հետ կապված մտահոգությունները, և արդեն իսկ լուծումների անհրաժեշտություն է տեսնում։ Պատասխանելով լրագրողի հարցին, արդյոք հնարավոր է ՀԷՑ-ի օրինակով ստուգումներ սկսվեն նաև «Վեոլիա ջրում», քաղաքապետն ասաց․
«Ջրամատակարարման հարցով, նամանավանդ ամռան ամիսներին, ես միանշանակ համաձայն եմ բոլոր այն երևանցիների դժգոհության և մտահոգության հետ։ «Վեոլիա ջուր» ընկերությունը, ջրային կոմիտեի մեր գործընկերներն ունեն հիմնավորումներ և բացատրություններ, բայց կարծում եմ, մեզ պետք են լուծումներ արդեն իսկ»։
Ավինյանը նշեց, որ փոխվարչապետի գրասենյակը զբաղվում է այդ հարցով։ Քաղաքապետը հույս հայտնեց, որ այդ լուծումներն օր առաջ կհասունանան և կիրականացվեն, որովհետև, ըստ Ավինյանի՝ «իրավիճակը գնալով ավելի ու ավելի է սրվում»։
Թեմա
Civilnet










