Գլխավոր Լրահոս

Հայաստանը հրաժարվում է արտահանձնել Ուկրաինայի պատերազմի ռուս դասալիքին

Հայաստանը հրաժարվում է արտահանձնել Ուկրաինայի պատերազմի ռուս դասալիքին

Յուսեֆ Բարդուկա, հոդվածը թարգմանվել է OC Media-ի հետ համագործակցության շրջանակում

Հայաստանը, ըստ տեղեկությունների, հրաժարվել է արտահանձնել ռուս զինվորական Սեմյոն Սուբոտինին, որի նկատմամբ Ռուսաստանը հետախուզում է հայտարարել դասալքության մեղադրանքով։ Այս մասին հայտնում է անկախ ռուսական լրատվամիջոց Novaya Gazeta Europe-ը՝ հղում անելով իրավապաշտպաններին, որոնք անվտանգության նկատառումներով խնդրել են չհրապարակել իրենց անունները։

25-ամյա Սեմյոն Սուբոտինը ծառայում էր Ռուսաստանի Ռազմավարական հրթիռային ուժերում որպես ռադիոհաղորդավար և հրետանավոր։ Նա 2024-ի սեպտեմբերին լքել էր Ռուսաստանը «Գնա անտառ» կամավորական խմբի օգնությամբ, որը ռուս զինվորներին օգնում է լքել իրենց ստորաբաժանումները։ Ռուսաստանը Սուբոտինի նկատմամբ հարուցել է քրեական գործ և նրան ներառել միջպետական հետախուզվողների ցանկում։

Լրատվամիջոցը հայտնում է, որ Սուբոտինն իմացել էր, թե Ռուսաստանից մարդիկ եկել են Հայաստան իրեն վերացնելու կամ ստիպողաբար հետ տանելու համար։ Այդ պատճառով նա դիմել էր Հայաստանի ոստիկանությանը։ Աղբյուրները նշում են, որ Սուբոտինը Հայաստանում ձերբակալվել էր 72 ժամով, որի ընթացքում ռուսական կողմը պետք է նյութեր տրամադրեր նրա նկատմամբ խափանման միջոց ընտրելու համար։ Սակայն ռուս զինվորականները փորձել էին շրջանցել ընթացակարգերը և Սուբոտինին Հայաստանից դուրս բերել, ինչը կանխվել է հայ իրավապահների միջամտության արդյունքում։

Իրավապաշտպանները հաղորդում են, որ Սուբոտինն ազատ է արձակվել, սակայն Ռուսաստանը 40 օր ունի արտահանձնման պաշտոնական հայց ներկայացնելու համար։ Եթե Ռուսաստանը սահմանված ժամկետում դիմում չներկայացնի, Հայաստանը պարտավոր չի լինի պահել Սուբոտինին։

Սուբոտինի դեպքը միակ դեպքը չէ, երբ Ռուսաստանը փորձել է Հայաստանում գտնվող զինվորականներին վերադարձնել երկիր։ 2023-ի դեկտեմբերին ռուսական ուժերը Գյումրիում ձերբակալել էին ռուս դասալիք Դմիտրի Սետրակովին և տեղափոխել Ռուսաստան։ Հայաստանը հայտարարել էր, որ այդ գործողությունները կատարվել էին առանց իր իմացության և համաձայնության։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը France 24-ին տված հարցազրույցում նշել էր, որ նման միջադեպերը «լրջորեն մտահոգիչ են»։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում