Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահն իրավասու չէ գնահատել արբիտրաժային վեճի արդյունքում 2025-ի հուլիսի 22-ին ընդունված ակտով նախատեսված ապահովման միջոցների կիրառելիության հարցը, հաշվի առնելով, որ օտարերկրյա արբիտրաժային որոշումների ճանաչման և կատարման կարգը սահմանված է ՀՀ օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով: Այս մասին հաղորդագրություն է տարածել հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մամուլի քարտուղար Լիանա Ազիզյանը։
«Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի որևէ վերաբերելի գործողություն, օրենքով սահմանված իր լիազորությունների շրջանակում, կարող է հետևել միայն նշված ակտի՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ճանաչման և կատարման ընթացակարգեր ապահովվելուց հետո»,- հայտնել է Ազիզյանը։
«Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդ» ֆեյսբուքյան էջն այսօր հայտնել էր, որ Սամվել Կարապետյանը ՀԷՑ-ը պետականացնելու գործով հաղթել է ՀՀ կառավարությանը միջազգային դատարանում։
Civilnet











