Գլխավոր Լրահոս

Ստամբուլում ընթանում են Իրանի և Եվրոպական «եռյակի» միջուկային բանակցությունները

Ստամբուլում ընթանում են Իրանի և  Եվրոպական «եռյակի» միջուկային բանակցությունները

Ստամբուլում մեկնարկել են Իրանի և եվրոպական եռյակի (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա և Գերմանիա) միջև միջուկային բանակցությունները։ Այս մասին հայտնում է իրանական Mehr-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ բանակցություններն ընթանում են Ստամբուլում Իրանի հյուպատոսության շենքում՝ փոխարտգործնախարարների մակարդակով։

Իրանական կողմից բանակցություններին մասնակցում են իրավական և միջազգային հարցերով փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին և քաղաքական հարցերով փոխարտգործնախարար Մաջիդ Թախտ-Ռավանչին։

Երեկ Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին Ստամբուլում կայացած բանակցությունների վերաբերյալ ասել է. «Վաղվա բանակցությունները նախորդ քննարկումների շարունակությունն են, և աշխարհը պետք է իմանա, որ մեր դիրքորոշումները չեն փոխվել՝ մենք կպաշտպանենք Իրանի ժողովրդի իրավունքները»։

Արաղչին ասել է, որ հատկապես Իսրայելի կողմից վերջերս պարտադրված պատերազմից հետո անհրաժեշտ է, որ մյուս կողմը տեղեկացվի, որ Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումը մնում է ամուր և անսասան։ «Մեր ուրանի հարստացումը կշարունակվի. մենք չենք հրաժարվում Իրանի ժողովրդի այս իրավունքից», - հայտարարել է նա։

Ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը հայտարարել էր, որ բանակցությունների օրակարգը հստակ է՝ պատժամիջոցների վերացում և Իրանի միջուկային ծրագրին վերաբերող հարցեր՝ այն տարբերությամբ, որ այս անգամ Իրանը հստակ կարտահայտի իր դիրքորոշումները։

Թեմա

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում