Գլխավոր Լրահոս

Ավարտվել է Միքայել արք․ Աջապահյանի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը

Ավարտվել է Միքայել արք․ Աջապահյանի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը

Միքայել արք․ Աջապահյանի դեմ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հատկանիշներով։ Այս մասին հաղորդում է քննչական կոմիտեն։

Քննչական կոմիտեի տվյալներով՝ Աջապահյանը հարցազրույցներից մեկում նշել է, որ ՀՀ նախկին երկու նախագահներին առաջարկել է ռազմական հեղաշրջում իրականացնել բանակում, ոստիկանությունում և ազգային անվտանգությունում պաշտոնավարող գեներալների միջոցով։

Նրա նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը)։ Որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը։

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում