Գլխավոր Լրահոս

Պաղեստինի վտանգված մշակութային ժառանգությունը կբերվի Հայաստան

Պաղեստինի վտանգված մշակութային ժառանգությունը կբերվի Հայաստան

Պաղեստինի վտանգված մշակութային ժառանգությունը ժամանակավորապես կհանգրվանի Մատենադարանում: Այս մասին հայտարարել է ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը՝ Ֆրանսիայի և Սաուդյան Արաբիայի համանախագահությամբ ՄԱԿ-ի կենտրոնակայանում կազմակերպված Պաղեստինի հարցի խաղաղ կարգավորման և երկու պետություն սկզբունքի իրագործման հարցով միջազգային բարձրաստիճան համաժողովին: Փոխնախարարի ելույթը հրապարակվել է ԱԳՆ պաշտոնական էջում։

«Հիմնվելով մեր սեփական փորձի վրա՝ Հայաստանը քաջատեղյակ է, թե ինչ է պատերազմական սարսափը։ Չնայած սահմանափակ ռեսուրսներին՝ մենք մշտապես ջանքեր ենք գործադրել Պաղեստինի ժողովրդի կարիքներին աջակցելու հարցում։ Հայաստանի վարչապետի և Եգիպտոսի նախագահի միջև ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա մենք մարդասիրական օգնություն ենք ուղարկել Գազա և մենք սատարում ենք ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքների գործակալության (ՄԱՕԱԳ) գործունեությանը»,- ասել է Կոստանյանը:

Փոխնախարարը հիշեցրել է, որ Հայաստանը 2024-ի հունիսին ճանաչել է Պաղեստինի Պետությունը, իսկ այնուհետև՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի շրջանակում, դիվանագիտական հարաբերություններ հաստատել նրա հետ։

Կոստանյանը դատապարտել է Պաղեստինի դեմ Իսրայելի հարձակումը, որն ուղեկցվում է աննկարագրելի բռնությամբ, կոտորածներով և պատանդառություններով, միլիոնավոր անմեղ քաղաքացիական անձնանց՝ կանանց, երեխաների և տարեցների համար ողբերգական հետևանքներով։

«Այս բոլոր աղետների լուծումը հստակ է։ Պետք է դադարեցվեն ռազմական գործողությունները, պետք է հրադադար հաստատվի և ամրապնդվի՝ հետագա արյունահեղությունը կանխելու համար, պետք է անհապաղ և առանց նախապայմանների ազատ արձակվեն բոլոր պահվող անձինք և գերիները՝ միաժամանակ ապահովելով հումանիտար օգնության անխոչընդոտ հոսքը։ Ամենակարևորը՝ «երկու պետություն» լուծման սկզբունքի հիման վրա բանակցությունները պետք է դիտարկվեն որպես Միջին Արևելքում երկարատև և արժանապատիվ խաղաղություն հաստատելու միակ և կենսունակ ուղին»,- ասել է Կոստանյանը:
։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում