Գլխավոր Լրահոս

Արմեն Աշոտյանի նկատմամբ սահմանել է վարչական հսկողության խիստ տարբերակ․ փաստաբան

Արմեն Աշոտյանի նկատմամբ սահմանել է վարչական հսկողության խիստ տարբերակ․ փաստաբան

«Վերաքննիչ դատարանն Արմեն Աշոտյանի նկատմամբ սահմանել է վարչական հսկողության բավականին խիստ տարբերակ»։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հայաստանի Հանրապետական կուսակցության» փոխնախագահ Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը։

Փաստաբանը հայտնել է, որ դատարանի որոշմամբ Արմեն Աշոտյանը պետք է չբացակայի իր բնակության վայրից 22:00-ից մինչև 08:00-ն: Շաբաթական 3 անգամ պետք է այցելի պրոբացիայի ծառայություն գրանցվելու համար։ Աշոտյանին արգելել են հաղորդակցվել գործով դեռևս չհարցաքննված վկաների հետ: Բացի այդ պահպանվում են գրավը և բացակայելու արգելքը: 

«Դժվար է անվանել լիարժեք  «ազատություն»»,- գրել է փաստաբանը:

Օգոստոսի 1-ին դատարանի որոշմամբ Արմեն Աշոտյանի տնային կալանքը փոխարինվել էր վարչական հսկողությամբ։ 

***

Արմեն Աշոտյանը կալանավորվել է 2023-ի հունիսին։ 2024-ի սեպտեմբերին դատարանը որոշել էր նրա խափանման միջոցը փոխարինել տնային կալանքով։

Արմեն Աշոտյանն ու Երևանի Հերացու անվան բժշկական համալսարանի նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանը մեղադրվում են բուհին պատկանող մոտ 100 հազար դոլարի գույք հափշտակելու մեջ: Նրանց մեղադրում են «Ծովասար» հյուրանոցային համալիրի քոթեջները ուռճացված գներով ձեռք բերելու համար այն ժամանակահատվածում, երբ ՀՀԿ փոխնախագահը գլխավորել է բուհի հոգաբարձուների խորհուրդը:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում