Գլխավոր Լրահոս

Ռումինիան արտակարգ դրություն է հայտարարել ադրբեջանական աղտոտված նավթի պատճառով

Ռումինիան արտակարգ դրություն է հայտարարել ադրբեջանական աղտոտված նավթի պատճառով

Ռումինիայի իշխանությունները արտակարգ դրություն են հայտարարել էներգետիկ ոլորտում՝ կապված Ադրբեջանից ներմուծված աղտոտված նավթի խմբաքանակի հետ։ Այս մասին հաղորդել է Ռումինիայի էներգետիկայի նախարարությունը։

Նախարարության տեղեկացմամբ՝ ամենախոշոր ռումինական նավթային ընկերությունը՝ OMV Petrom-ը, որը հանդիսանում է ավստրիական OMV-ի դուստր ձեռնարկությունը, տեղեկացրել է, որ հուլիսի 16-18-ը ընդունել է նավթատար, որը բեռնված է եղել 92 հազար տոննա հում նավթով՝ Ադրբեջանից։ Բեռը ստացվել է Թուրքիայի Ջեյհան նավահանգստում, որտեղ ավարտվում է Բաքու–Թբիլիսի–Ջեյհան նավթամուղը։

Բեռնաթափման ընթացքում պարզվել է, որ նավթը աղտոտված է օրգանական քլորիդներով։ OMV Petrom-ը հրաժարվել է ոչ միայն այդ խմբաքանակից, այլև հաջորդ՝ նույն ծավալով մատակարարումից։ Ընկերությանը այժմ պակասում է 184 հազար տոննա հում նավթ՝ Պլոեշտիի մերձակայքում գտնվող Petrobrazi նավթավերամշակման գործարանին մատակարարման համար։

Նախարարության հաղորդագրության մեջ նշվում է, որ արտակարգ ռեժիմը թույլ է տալիս բացել պետական պաշարները։ OMV Petrom-ը խնդրել է հատկացնել 80 հազար տոննա հում նավթ և 30 հազար տոննա դիզելային վառելիք՝ պետական պահուստներից՝ գործարանի աշխատանքը չդադարեցնելու և ներքին շուկայում դեֆիցիտից խուսափելու համար։ Այդ նպատակով կառավարությունը հայտարարել է արտակարգ դրություն և տեղեկացրել է Եվրահանձնաժողովին։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում