Ավարտվել է «Սրբազան պայքար» շարժման ղեկավարներից ու մասնակիցներից 18 անձի մասով անջատված քրեական վարույթի նախաքննությունը, հայտնում են քննչական կոմիտեից։
17 անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, 1 անձի նկատմամբ՝ վարչական հսկողությունը և բացակայելու արգելքը:
Կոմիտեից նաև հայտնում են, որ 18 անձի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:
***
Հունիսի 24-ին մերձիշխանական լրատվամիջոցներից մեկը հրապարակել էր «հեղաշրջման պլան», որը, ըստ լրատվամիջոցի, ներկայացնում է գործողությունների փուլային ծրագիր, ռեսուրսների և գործող անձանց հաշվագրում։ Այդ պլանը սկսեցին տարածել վարչապետը, վարչապետի տիկինը և իշխանական պատգամավորներ, ինչից հետո այն ուղարկվեց Քննչական կոմիտե:
Քրեական վարույթի նախաքննության ընթացքում «Սրբազան պայքար» շարժման ղեկավարներից ու մասնակիցներից 18 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 43-308-րդ հոդվածի 1-ին մասով (ահաբեկչության նախապատրաստություն) և 43-419-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն):
Civilnet











