Ձերբակալվել է ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը։ Տեղեկությունը ՍիվիլՆեթի հետ զրույցում հաստատեց Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։
Կառույցից մասնավորապես հայտնում են, որ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է ՊԵԿ նախկին բարձրաստիճան պաշտոնյա՝ ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, հակամրցակցային գործունեության և փողերի լվացման մեղադրանքներով։
Վարդան Հարությունյանը Պետական եկամուտների կոմիտեի նախագահ էր նշանակվել 2016-ին, պաշտոնից ազատվել՝ 2018-ին:
Civilnet











