Ավարտվել է Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանի կողմից իշխանությունը զավթելուն ուղղված կոչեր հնչեցնելու դեպքի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։
Քրեական վարույթի նախաքննության ընթացքում Ռուբեն Հակոբյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը):
Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:
***
Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել էր հուլիսի 18-ին, կալանավորվել՝ հուլիսի 19-ին։
Քննիչները քրեական հետապնդման հիմք են համարել Ռուբեն Հակոբյանի վերջին հարցազրույցներից մեկը, նախկին պատգամավորը մեղադրանքը հերքում է:
Civilnet











