Գլխավոր Լրահոս

ԲԴԽ նախկին նախագահը 1 տարի 6 ամիս ազատազրկման է դատապարտվել

ԲԴԽ նախկին նախագահը 1 տարի 6 ամիս ազատազրկման է դատապարտվել

Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը մեղավոր է ճանաչվել պաշտոնեական դիրքի չարաշահման համար և դատապարտվել 1 տարի 6 ամիս ազատազրկման։ Հակակոռուպցիոն դատարանը, դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, նրան նաև 2 տարով զրկել է պետական ու ՏԻՄ համակարգում պաշտոն զբաղեցնելու իրավունքից։

Դատավճիռը հրապարակվել է օգոստոսի 8-ին։ Ըստ մեղադրանքի՝ Վարդազարյանը, 2019-ին ԲԴԽ նախագահ եղած ժամանակ, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ միջամտել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անդրանիկ Սիմոնյանի կողմից արդարադատության իրականացմանը։

Վարդազարյանը մեղադրանքը չի ընդունել։

Ռուբեն Վարդազարյանը ԲԴԽ նախագահ էր ընտրվել 2019-ին, նրա լիազորությունները դադարեցվել էին 2022-ին։ Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները պաշտոնապես կասեցվել էին 2021-ի ապրիլի 15-ին։ Դրա համար հիմք էր հանդիսացել արդարադատությանը խոչընդոտելու հոդվածով նրա դեմ հարուցված քրեական գործը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում