Գլխավոր Լրահոս

Ջալալ Հարությունյանի փաստաբանը հերքում է դիտավորյալ ծանուցում չստանալու մեղադրանքը 

Ջալալ Հարությունյանի փաստաբանը հերքում է դիտավորյալ ծանուցում չստանալու մեղադրանքը 

Հայկ Ղազարյան

Օգոստոսի 8-ին Վերաքննիչ քրեական դատարանը Արցախի ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի գործով դատական նիստ էր հրավիրել, որի պատճառը Ջալալ Հարությունյանի կողմից դատական ակտը չստանալու փաստն էր։ Սրա մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է զոհված զինծառայողների իրավահաջորդների ներկայացուցիչ Լիպարիտ Սիմոնյանը։ 

«Մեղադրյալը միտումնավոր չի ստանում դատական ակտը՝ վաղեմության ժամկետի ավարտին հասնելու և պատժից խուսափելու համար»,- գրել է նա։

Ըստ Սիմոնյանի՝ դատարանը երկու անգամ որոշումը ուղարկել է փոստով և մեկ անգամ փորձել հանձնել անձամբ, սակայն Հարությունյանը չի ստացել այն։ Նրա գործողությունները, ըստ Սիմոնյանի, գնահատվել են որպես «իրավունքի չարաշահում»։ Փաստաբանն ընդգծել է, որ «գեներալ-լեյտենանտի ուսադիրներ կրող անձը փորձում է խուսափել պատժից՝ հույս դնելով վաղեմության ժամկետի վրա»։

ՍիվիլՆեթի հետ զրույցում Ջալալ Հարությունյանի փաստաբան Աշոտ Ապրեսյանն ասաց, որ Սիմոնյանը փաստերն աղավաղում է, դատարանի կողմից իրավունքի չարաշահում չի արձանագրվել․ «Դատարանը հստակ արձանագրել է, որ նիստի ծանուցագիրը Հարությունյանի կողմից ստանալու վերաբերյալ հետադարձ տեղեկություն չկա»։

Փաստաբանը նաև նշեց, որ Հարությունյանը երկու անգամ ստացիոնար բուժման է եղել և անցել է ամբուլատոր հետազոտություններ. «Դատական ակտը փորձել են հանձնել միայն մեկ անգամ, երբ նա հիվանդանոցում էր, իսկ դրանից հետո դատարանն այն այլևս չի ուղարկել»։

Նա հավելեց, որ Հարությունյանը գրավոր դիմում է ներկայացրել՝ խնդրելով հնարավորինս շուտ ստանալ որոշումը, որպեսզի կարողանա բողոքարկել այն սահմանված ժամկետում։ «Հարությունյանը հենց այս պահին պատրաստ է ստանալ դատական ակտը և երբեք չի խուսափել դրանից»,- նշեց փաստաբանը։

***

2025-ի հունիսի 18-ին Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողել Ջալալ Հարությունյանի 5,5 տարվա ազատազրկման դատավճիռը։ 

Ըստ դատարանի՝ բանակի հրամանատարի ճակատագրական սխալի հետևանքով «Դ-20» հրետանային դիվիզիոնի դիրքերը ենթարկվել են հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբի հարձակմանը, ինչի արդյունքում զոհվել է 20 զինծառայող, իսկ մեկ զինծառայող մինչ օրս համարվում է անհետ կորած։ 2020-ի հոկտեմբերի 12-ին, երբ հակառակորդը մոտենում էր հայկական դիրքերին, ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանը «Դ-20» դիվիզիոնի ղեկավարության հարցմանը ի պատասխան հայտնել է, որ մոտեցողները յուրայիններ են։ Այդ սխալ գնահատականը, ըստ դատարանի, դարձել է ողբերգական հետևանքի պատճառ։

Պաշտպանական կողմը պնդում է, որ Հարությունյանի արտահայտությունը կարող է խեղաթյուրվել հաղորդակցության շղթայում։ Ըստ նրանց՝ «հնարավոր է՝ մերոնք են» արտահայտությունից հասցեատիրոջը հասել է միայն «մերոնք են»։ Ջալալ Հարությունյանը դիմելու է Վճռաբեկ դատարան՝ Վերաքննիչ դատարանի վճիռը բողոքարկելու նպատակով։

Կարդացեք նաև՝ 

2020-ի պատերազմ, «Դ-20» դիվիզիոնի պատմությունը. Մաս 1

2020-ի պատերազմ, «Դ-20» դիվիզիոնի պատմությունը. Մաս 2

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում