Գլխավոր Լրահոս

Վարդան Հարությունյանը 2 ամսով կկալանավորվի․ փաստաբան

Վարդան Հարությունյանը 2 ամսով կկալանավորվի․ փաստաբան

ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը 2 ամսով կկալանավորվի։ Այս մասին դատարանի բակում լրագրողներին հայտնեց Հարությունյանի փաստաբանը։

«Դատարանի որոշումը դեռ չկա, բայց քաղվածքում գրված է, որ Հարությունյանը կկալանավորվի 2 ամսով»,- ասաց փաստաբանը։

Փաստաբանի համոզմամբ՝ Վարդան Հարությունյանի ձերբակալությունն ու կալանքն ապօրինի է։

Այսօր ավելի վաղ Հակակոռուպցիոն կոմիտեից ՍիվիլՆեթին հայտնել էին, որ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը՝ ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, հակամրցակցային գործունեության և փողերի լվացման մեղադրանքներով։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում