Գլխավոր Լրահոս

Գերիների հարցը բարձրացվել է բարձրագույն մակարդակում, սակայն այս պահին որևէ արդյունք չկա. Փաշինյան

Գերիների հարցը բարձրացվել է բարձրագույն մակարդակում, սակայն այս պահին որևէ արդյունք չկա. Փաշինյան

Ադրբեջանում պահվող հայ գերիների հարցը բարձրացվել է բարձրագույն մակարդակում, սակայն այս պահին որևէ արդյունք չկա: Այս մասին Վաշինգտոնում առցանց ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ադրբեջանում պահվող գերիների թեման քննարկվել և բացատրվել է բարձրագույն մակարդակում, հիմա ես այլ մանրամասների մեջ չեմ մտնում»,- ասաց նա։

Փաշինյանը նշեց, որ հաշվի առնելով նախորդ փորձը՝ դեռ վաղ է գնահատականներ տալ քննարկումների արդյունքների վերաբերյալ:

«Այդ քննարկումների արդյունքների մասին էլ ձեռնպահ կմնամ որևէ բան ասել, որովհետև քանի դեռ արդյունք չկա: Ցավոք դեռ արդյունք չկա», - նշեց նա։

Անդրադառնալով գերության մեջ գտնվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության վերադարձի հարցին Փաշինյանն ընդգծեց, որ իրենք չեն առանձնացնում գերիներին, այլ հումանիտար հարցերը դիտարկում են ամբողջության մեջ:

Միևնույն ժամանակ Փաշինյանն ընդգծեց, որ հումանիտար հարցերը չեն կարող լուծվել մեկուսացված ձևով և դրանց լուծումը կապված է ընդհանուր գործընթացների առաջընթացի հետ:

«Մենք պետք է հասկանանք, որ այդ հարցերը, հումանիտար հարցերը առանձին վերցրած իրենք լուծում չունեն, որովհետև այս ամեն ինչը, այս առաջընթացը, այս պատմական առաջընթացը, որը մենք արձանագրում ենք, հենց դա է բերելու խնդիրների լուծմանը», - նշեց նա։

Վարչապետի խոսքով՝ հումանիտար խնդիրները բարդություններ ունեն, և հենց այդ բարդություններն են պատճառը, որ դրանք դեռ լուծված չեն. «Եթե բարդություններ չունենային, վաղուց լուծված կլինեին», - ասաց Փաշինյանը։

***

2023-ի սեպտեմբերին Արցախի դեմ իննամսյա շրջափակումից և երկրամասի ամբողջ հայ բնակչության էթնիկ զտումից հետո Ադրբեջանը գերեվարել է Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, նախկին արտգործնխարար Դավիթ Բաբայանին, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին և ՊԲ հրամանատարի տեղակալ Դավիթ Մանուկյանին։ Նրանց ներկայացված են բազմապիսի կեղծ մեղադրանքներ, որոնք նախատեսում են ընդհուպ մինչև ցմահ ազատազրկում։ Ռազմական դատարանի առջև նրանցից բացի կանգնած է ևս ութ հոգի։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում