Գլխավոր Լրահոս

ՊԵԿ նախկին նախագահի պաշտպանական թիմը հայտարարություն է տարածել

ՊԵԿ նախկին նախագահի պաշտպանական թիմը հայտարարություն է տարածել

ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանի փաստաբանական խումբը հայտարարություն է տարածել՝ նրա նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը որակելով «ակնհայտ անհիմն և հակաօրինական»։

Ըստ պաշտպանների՝ նոր քրեական վարույթ է հարուցվել մի գործով, որը արդեն իսկ կարճվել էր 2018-ին։

«2018-ին տվյալ դեպքերի վերաբերյալ իրականացված լայնածավալ և բազմակողմանի քննության արդյունքում հերքվել է որևէ կապի առկայությունը Վարդան Հարությունյանի և «ՆորՖոլկ Քոնսաթինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև»,- ասված է հայտարարության մեջ։

Փաստաբանները պնդում են, որ 7 տարի անց նույն փաստական տվյալներով նոր վարույթ սկսելը կոպտորեն խախտում է «կրկին դատվելու սկզբունքը (non bis in idem) և սահմանում «իրավական նիհիլիզմի նոր, վտանգավոր նշաձող»։

Պաշտպանական խումբն անհիմն է համարում նաև Հարությունյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելը։ Նրանք «իրավական առումով բացարձակ աբսուրդ» են որակում դատարանի այն «հետևությունը», թե յոթ տարվա վաղեմության, հրապարակավ քննված գործով Հարությունյանը կարող է խոչընդոտել քննությանը։

«Մենք հստակ արձանագրում ենք, որ սա ոչ թե արդարադատություն է, այլ իրավական գործընթացների կանխամտածված և կոպիտ խեղաթյուրում, որի միակ նպատակը մեր պաշտպանյալին՝ Վարդան Հարությունյանին, ամեն գնով ինչքան հնարավոր է երկար կալանքի տակ պահելն է»,- հայտարարել է փաստաբանական խումբը։ Նրանք նաև փոխանցում են իրենց պաշտպանյալի դիրքորոշումը, ըստ որի՝ ինքը «պատժվում է» ազնիվ, սկզբունքային և ուղիղ դիրքորոշման համար։ Պաշտպանական կողմը կբողոքարկի կալանավորման որոշումը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում