Գլխավոր Լրահոս

Ոստիկանության պետի նախկին տեղակալ Սաշա Աֆյանը Մարտի 1-ի գործով կրկին մեղադրյալի կարգավիճակ ունի

Ոստիկանության պետի նախկին տեղակալ Սաշա Աֆյանը Մարտի 1-ի գործով կրկին մեղադրյալի կարգավիճակ ունի

Հայաստանի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը վերացրել է Ոստիկանության պետի նախկին տեղակալ Սաշա Աֆյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին 2020-ի հունվարի 30-ի որոշումը։ Այսպիսով, Աֆյանը կրկին ունի մեղադրյալի կարգավիճակ «Մարտի 1-ի» գործով։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Գլխավոր դատախազությունը։

Որոշման հիմքը քրեական վարույթով տուժողների բողոքներն են, ովքեր հայտնել են, որ որոշման մասին տեղեկացել են համացանցի հրապարակումներից և ցանկանում են, որ այն վերանայվի։ Գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ տուժողների բողոքները համարվում են օրենքով սահմանված ժամկետում տրված։

Դատախազությունը պարզաբանել է, որ Սաշա Աֆյանին մեղսագրվող արարքի համար սահմանված է վաղեմության ժամկետների կիրառման արգելք։

Աֆյանին մեղադրանք էր առաջադրվել 2019-ի հոկտեմբերի 26-ին՝ 2008-ի մարտի 1-ին իր պաշտոնեական լիազորությունները գերազանցելու և բռնություն կազմակերպելու համար։ Նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել էր 2020-ի հունվարի 30-ին՝ վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով։

Քրեական վարույթով հիմնավորվել էր, որ Սաշա Աֆյանը, ով 2008-ի փետրվարի 12-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով նշանակվել էր Կառավարությանն առընթեր Ոստիկանության պետի տեղակալի պաշտոնում, 2008-ի մարտի 1-ին, անցնելով իր պաշտոնեական լիազորությունները, այլ անձանց հետ հանցակցությամբ, կազմակերպել է ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բռնության և հատուկ միջոցների գործադրմամբ զուգորդված՝ Երևան քաղաքի «Ազատության» հրապարակում նստացույց անող խաղաղ ցուցարարներին ցրելու, ապա քաղաքի կենտրոնական հատվածներում նրանց կուտակումները, հնարավոր ցույցերն ու հավաքները բացառելու գործողությունները, որպիսի գործողություններով անձանց իրավունքներին և օրինական շահերին, հասարակության և պետության օրինական շահերին պատճառվել է էական վնաս:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում