Գլխավոր Լրահոս

Եթե ​​Երևանն անհրաժեշտ համարի, Մոսկվան կաջակցի «Թրամփի ուղու» ստեղծման ծրագրում․ Օվերչուկ

Եթե ​​Երևանն անհրաժեշտ համարի, Մոսկվան կաջակցի «Թրամփի ուղու» ստեղծման ծրագրում․ Օվերչուկ

 Ռուսաստանը աջակցում է Հայաստանին Ադրբեջանի հետ «Թրամփի ուղի» անվամբ տրանսպորտային միջանցք ստեղծելու ծրագրերում, եթե Երևանը դա անհրաժեշտ համարի։ Այս մասին լրագրողներին ասել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

«Մենք այս հարցը քննարկում ենք այս համատեքստում։ Հայաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է, և եթե Հայաստանը կարծում է, որ իրենց համար ինչ-որ բան լավ է, ապա, իհարկե, մենք այստեղ աջակցում ենք Հայաստանին», - ասել է նա։

«Եթե նրանք կարծում են, որ Վաշինգտոնում համապատասխան հռչակագրի ստորագրումը ապահովում է ավելի մեծ անվտանգության երաշխիքներ, ապա դա լավ է, քանի որ մենք նաև աջակցում ենք Հարավային Կովկասում խաղաղության գործընթացներին», - հավելել է Օվերչուկը։

Նրա խոսքով՝ սա «լիովին և ամբողջությամբ համապատասխանում է» Ռուսաստանի Դաշնության շահերին։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Fox News-ին ասել է, որ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև Վաշինգտոնում ստորագրված Հռչակագիրը շոշափելի օգուտներ է պարունակում նաև Ռուսաստանի և Իրանի համար։ 

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Ալեքսեյ Ֆադեևն էլ հայտարարել էր, որ Ռուսաստանը կուսումնասիրի Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային միջանցքի նախագծի մանրամասները, որը կկոչվի «Թրամփի ճանապարհ միջազգային խաղաղության և բարգավաճման համար»։

***

Օգոստոսի 8-ին (Հայաստանի ժամանակով՝ օգոստոսի 9-ին) Վաշինգտոնում Հայաստանի, Ադբրեբաջնի և ԱՄՆ-ի ղեկավարները համատեղ Հռչակագիր ստորագրեցին։ Հռչակագրի չորրորդ կետում նշված է, որ Հայաստանի Հանրապետությունն աշխատելու է Ամերիկայի Միացյալ Նահանգների և փոխադարձաբար համաձայնեցված երրորդ կողմերի հետ՝ Հայաստանի Հանրապետության տարածքում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» («Trump Route for International Peace and Prosperity» (TRIPP)) հաղորդակցության ծրագրի իրականացման շրջանակը սահմանելու նպատակով։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում