Նեյթ Օսթիլլեր, հոդվածը թարգմանվել է OC Media-ի հետ գործընկերության շրջանակում
Ռուսական անօդաչուները կրկին հարվածել են Ուկրաինայի Օդեսայի մարզում ադրբեջանական պետական նավթային ընկերության՝ SOCAR-ի բենզինի պահեստին։ Գիշերային հարձակման հետևանքով տարածքում բռնկվել է հրդեհ, նավթամթերքի պահեստը վնասվել է։ Սա արդեն երկրորդ դեպքն է օգոստոսին, երբ ռուսական անօդաչուները հարվածում են SOCAR-ի պահեստին։
Օդեսայի մարզպետ Օլեհ Կիպերը հայտնել է, որ ռուսական հարվածների հետևանքով «հրդեհ է բռնկվել վառելիքաէներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտում և Օդեսայի արվարձանների երկհարկանի շինությունում»։
Ադրբեջանի իշխանամետ APA լրատվամիջոցը տեղեկացրել է, որ հարվածը հասցվել է հենց SOCAR-ի օբյեկտին։ «Արդյունքում վնասվել են 17 վառելիքի պահեստային տարաներ, պոմպակայանի շենքը, օպերատորի և տեխնիկական սենյակները, կշռման կետերը, իսկ պահեստի ցանկապատը ոչնչացվել է»,– հաղորդում է APA-ն։ Լրատվամիջոցը ավելի ուշ հրապարակել է նաև հրդեհի տեսանյութ։
Թե՛ Կիպերը, թե՛ APA-ն հայտնել են, որ զոհեր չկան։ Սակայն Ադրբեջանի մեկ այլ իշխանամետ լրատվամիջոց՝ Caliber-ը, ավելի ուշ պնդել է, որ «SOCAR-ի չորս աշխատակիցներ ծանր վնասվածքներ են ստացել»։
Rusiya Odessada SOCAR-ın yanacaqdoldurma məntəqəsini vurub - VİDEOhttps://t.co/wF5FHIBI1i pic.twitter.com/Igp32sqIn7
— APA İnformasiya Agentliyi (@APA_agentliyi) August 18, 2025
Civilnet











