Գլխավոր Լրահոս

Սոնա Մնացականյանի մահվան գործով մեղադրողը 2,5 տարվա ազատազրկում պահանջեց

Սոնա Մնացականյանի մահվան գործով մեղադրողը 2,5 տարվա ազատազրկում պահանջեց

Դատախազը 2,5 տարվա ազատազրկում է պահանջում 31-շաբաթական հղի Սոնա Մնացականյանին մահացու վրաերթի ենթարկելու գործով մեղադրվողի՝ վարչապետի ավտոշարասյան նախկին ղեկավարի համար։

Օգոստոսի 18-ին դատարանում հանրային մեղադրողը միջնորդեց վարչապետի ավտոշարասյան նախկին ղեկավար Արամ Նավասարդյանին դատապարտել 2 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման և 1 տարով զրկել տրանսպորտային միջոց վարելու իրավունքից։ Մինչ այդ էլ հանրային մեղադրող Արմեն Բեգլարյանը նշում էր, որ Նավասարդյանի կատարած հանցագործությունը դասվում է միջին ծանրության հանցագործությունների շարքին, որի համար սահմանվում է պատիժ ազատազրկում մինչև 5 տարի ժամկետով։

Արամ Նավասարդյանը՝ դատարանում

Սոնա Մնացականյանի հայրն էլ ասաց, որ իրենք ցանկանում են, որ Նավասարդյանը դատապարտվի 4 տարի ազատազրկման։

2022-ի ապրիլի 26-ին Նավասարդյանի վարած մեքենան Երևանում վրաերթի էր ենթարկել 31-շաբաթական հղի Սոնա Մնացականյանին, որի հետևանքով նա և պտուղը մահացել էին։ Ըստ մեղադրանքի՝ Նավասարդյանը գերազանցել է սահմանված արագությունը, իսկ ավտոշարասյունը վրաերթից հետո կանգ չի առել՝ օգնություն ցուցաբերելու համար։

Այնուհետև դատարանն անցավ փոխհատուցման հայցի քննարկմանը։ Պաշտպանական կողմը նշեց, որ տվյալ դեպքում գույքային հարցի պատասխանատվությունը պետք է դրվի գործատուի, այսինքն՝ ՀՀ կառավարության վրա։

Կարդացեք նաև՝

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում