Գլխավոր Լրահոս

Բաքվում երեք զբոսաշրջիկ է ձերբակալվել «Շահիդների պուրակում» ծաղրանքի համար

Բաքվում երեք զբոսաշրջիկ է ձերբակալվել «Շահիդների պուրակում» ծաղրանքի համար

Յուսեֆ Բարդուկա, հոդվածը հրապարակվում է OC Media-ի հետ գործընկերության շրջանակում

Ադրբեջանի իշխանությունները ձերբակալել են երեք զբոսաշրջիկների՝ «Շահիդների պուրակում» գերեզմանների նկատմամբ վիրավորական պահվածքի համար։ Այստեղ թաղված են 1990-ին խորհրդային ուժերի կողմից Բաքվի ցույցերի ճնշման ժամանակ սպանվածները, ինչպես նաև Ղարաբաղյան պատերազմի ընթացքում զոհված զինվորները։ Իշխանամետ մի լրատվամիջոց և սոցիալական ցանցերի էջեր պնդել են, որ զբոսաշրջիկները կարող էին լինել Սաուդյան Արաբիայից։

Զբոսաշրջիկները ձերբակալվել են երկուշաբթի՝ մեկ օր անց այն բանից, երբ հրապարակել էին տեսանյութ, որտեղ, ըստ երևույթին, ծաղրում էին «Շահիդների պուրակում» թաղված զինվորներին։

Իշխանամետ APA գործակալության հաղորդմամբ՝ երեք զբոսաշրջիկները տարվել են Սաբայիլի շրջանային դատարան, որն էլ որոշել է նրանց նկատմամբ երեք ամսով նախնական կալանք կիրառել՝ գերեզմանի նկատմամբ վիրավորական գործողություն կատարելու մեղադրանքով։

Թեև APA-ն չի հստակեցրել զբոսաշրջիկների ծագման երկիրը, մի շարք լրատվամիջոցներ նշել են, որ նրանք արաբներ են կամ, ավելի կոնկրետ, սաուդցիներ։

Տեսանյութում, որի համար նրանք ձերբակալվել են, առնվազն երկու մարդ արաբերեն խոսելիս է երևում։ Զբոսաշրջիկները ցույց են տալիս մի լուսանկար, որը կարծես զինվորի է, հնարավոր է՝ համեմատելով այն գերեզմանի վրա եղած դիմանկարով։ Նույն անձը նաև քայլում է գերեզմանների դիմաց՝ ֆոնին լսվող ծիծաղի ուղեկցությամբ։ OC Media-ին չի հաջողվել անկախ հաստատել՝ ինչ էր ասվում տեսանյութում։

Հետագայում տարածվել են կադրեր, որտեղ տղամարդիկ, ըստ երևույթին, գիշերով ոստիկանների կողմից դուրս են բերվում հյուրանոցից, իսկ առանձին ցերեկային տեսագրություններում նրանք արդեն տեղափոխվում են ոստիկանության մեքենա՝ ներկաների կողմից անգլերեն ու արաբերեն հայհոյանքների ուղեկցությամբ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում