Գլխավոր Լրահոս

Մեկ մլն դոլար պետբյուջեից՝ «ՀԷՑ»-ի գործով միջազգային արբիտրաժում ՀՀ շահերի պաշտպանության համար

Մեկ մլն դոլար պետբյուջեից՝ «ՀԷՑ»-ի գործով միջազգային արբիտրաժում ՀՀ շահերի պաշտպանության համար

Կառավարությունը նախատեսում է վարչապետի աշխատակազմին հատկացնել ավելի քան 1 մլն դոլար՝ «Liormand Holdings Limited և այլք ընդդեմ Հայաստանի Հանրապետության» արբիտրաժային գործով պետության շահերի պատշաճ պաշտպանության նպատակով:

Վճիռը պայմանավորված է Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտում ընթացող գործով, որի շրջանակում հայցվորները 2025-ի հունիսի 30-ին ներկայացրել են ներդրումային վեճի ծանուցում։ Արտակարգ արբիտրաժային վարույթի արդյունքում հուլիսի 22-ին ստացված որոշումից հետո Հայաստանը սկսել է միջազգային իրավաբանական խորհրդատուի ներգրավման գործընթացը:

2025-ի հուլիսի 22-ին Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի նշանակած հրատապ արբիտրաժը պարտավորեցրել է Հայաստանի Հանրապետությանը ձեռնպահ մնալ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ վերջերս ընդունված «էներգետիկայի մասին» և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքներով սահմանած դրույթների կիրառումից, ինչպես նաև «ՀԷՑ» փակ բաժնետիրական ընկերության բռնագրավման հետագա քայլերից»։

Հայցն ընդդեմ Հայաստանի կառավարության ներկայացրել են գործարար Սամվել Կարապետյանը, նրա կինը՝ Էթերի Կարապետյանը, որդին՝ Սարգիս Կարապետյանը և Liormand Holdings Limited-ը։ Liormand Holdings Limited ընկերությունը 2010-ին Կիպրոսում գրանցված օֆշորային ընկերություն է  2015-ին,  «Ինտեր ՌԱՕ» ընկերությունը վաճառել էր ՀԷՑ-ը։ 

Օգոստոսի 12-ին ստացված արբիտրաժային ծանուցմամբ սահմանվել են սեղմ ընթացակարգային ժամկետներ, ինչը հրատապ է դարձրել իրավաբանական աջակցության ապահովումը։ Գնառաջարկների գնահատման արդյունքում ընտրվել է ամերիկյան Arnold & Porter ընկերությունը, որը ներդրումային արբիտրաժային գործերով ցուցաբերել է մոտ 93% հաջողություն։

Ընկերության առաջարկած ծառայությունների ընդհանուր արժեքը կազմում է 3,25 մլն դոլար՝ չներառելով հարկերը և հարակից ծախսերը։  

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում