Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս ունի և համոզված է՝ ինչ-որ մի պահի կբացվի նաև Հայաստան-Թուրքիա սահմանը: Այդ մասին նա հայտարարեց օգոստոսի 21-ին կառավարությունում ճեպազրույցի ժամանակ։
«Հայաստան-Թուրքիա սահմանի հետ կապված մենք բանակցում ենք ուղիղ Թուրքիայի հետ, և, իհարկե, տարածաշրջանային ծրագրերը, նոր ծրագրի ներդրումը որոշակի ազդեցություն կունենան, բայց ինչպես նկատել եք՝ հռչակագիրն ունի երկու կողմ, այն ԱՄՆ նախագահն է ստորագրել որպես վկա. դա շատ կարևոր է», - հայտարարեց Փաշինյանը։
Ինչ վերաբերում է առանց Թուրքիայի սահմանի բացման Հայաստանի ապաշրջափակված լինել-չլինելուն, ապա, վարչապետի խոսքով, առնվազն մի քանի ուղղություններով դա կարող է տեղի ունենալ:
«Հույս ունեմ և համոզված եմ՝ ինչ-որ մի պահի կբացվի նաև Հայաստան-Թուրքիա սահմանը», - ասաց Փաշինյանը։ Նա նաև անդրադարձավ Հայաստանի քաղաքացիների՝ որևէ տեղ մեկնելուն. «Այո, խաղաղության պայմաններում բոլորը բոլոր տեղերը կարող են գնալ որպես զբոսաշրջիկ»։
Civilnet











